Կլաուս Արմշտրոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Արմշտրոֆ
Ծնվել է1957
ԾննդավայրԵնա, Gera District, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա և  Գերմանիա
Մասնագիտությունelectrician և քաղաքական գործիչ
ԿուսակցությունThird Way?

Կլաուս Արմշտրոֆ (գերմ.՝ Klaus Armstroff, 1957, Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, նեոնացիստ։ Երրորդ ուղի քաղաքական կուսակցության հիմնադիրն է և դաշնային նախագահ։ Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցության նախկին անդամ։ Արմշտրոֆը դիտարկվում է որպես կապ` կուսակցական կառույցների և հարավային Գերմանիայի ազատ ընկերակցության միջև։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ժողովրդավարական կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Արմշտրոֆն աշխատում էր Ազգային ժողովրդավարական կուսակցությունում։

Բադ Դյուրկհայմի շրջանի գավառային խորհրդում Արմշտրոֆն Ազգային ժողովրավարական կուսակցության նախագահն է եղել 2009 թվականից և մինչև 2013 թվականի ամառ եղել է Ռայնլանդ Պֆալցի տնօրենների խորհրդում։

2013 թվականի Բունդեսթագի ընտրություններում կուսակցության թեկնածու էր։

Չկարողանալով աշխատել նոր ղեկավարության հետ` նա հեռացել է կուսակցությունից` բազմաթիվ տարաձայնությունների պատճառով։

Երրորդ ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 28-ին, Երրորդ ուղի կուսակցության հիմնադիր համագումարում, Հայդելբերգում գտնվող Բադ Դյուրկհեմի մարի կոմսությունում ընտրվել է դրա դաշնային նախագահ։

2014 թվականի հունվարից Արմշտրոֆի գլխավորությամբ կուսակցությունը գրավել է Բավարիայում արգելված նեոնացիստական «Freies Netz Süd» կազմակերպության կառույցները, որը արգելվել էր 2014 թվականի հուլիսին[1]։

Նրա «Երրորդ ուղին» կուսակցությունը համարվում է «ազգային հեղափոխական» և Շտրասեր եղբայրների միջոցով մասամբ կապված է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ձախ թևի ծրագրի հետ[2]։

2014 թվականի դաշնային կուսակցության համաժողովում նա կոչ է արել մարդկանց «թռուցիկներ բաժանել և հանրահավաքներ անցկացնել ապաստան հայցողների բնակավայրերի անմիջական հարևանությամբ»[3]։

Ամուսնացել է Դյորտե Արմշտրաֆի հետ։ Նաև աշխատում է որպես էլեկտրիկ Վայդենտալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wohin der Weg auch führt... | Linksnet». www.linksnet.de (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Bundesamt für Verfassungsschutz - Rechtsextremistische Parteien». web.archive.org (գերմաներեն). 2015 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Mit Hitler durch Plauen – a.i.d.a. Archiv München» (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]