Կիևի Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիևի Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակերաժշտական դպրոց և միջնակարգ դպրոց
Հիմնադրված է1934
Անվանված էՆիկոլայ Լիսենկո
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
Կայքlysenko-school.org(ուկր.)

Ուկրաինայի Պյոտր Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիային կից Կիևի Նիկոլա Վիտալևիչ Լիսենկոյի անվան պետական երաժշտական լիցեյ (ուկրաիներեն՝ Київський державний музичний ліцей імені М. В. Лисенка), միջնակարգ մասնագիտական երաժշտական ուսումնարան Կիևում[1][2][3]։ Ուկրաինայի այս ձևաչափի չորս դպրոցներից մեկն է։ Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել բարձր որակավորմամբ երաժիշտներ։ Դպրոցում աշակերտները հատուկ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են ընդհանուր միջնակարգ կրթություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Կիևի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (այժմ՝ Ուկրաինայի Պյոտր Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա) շնորհալի երեխաների համար բացվել է տասնամյա երաժշտական միջնակարգ դպրոց՝ որպես մասնագիտական ուսումնական հաստատություն։ 1944 թվականին դպրոցն անվանակոչվել է ուկրաինական պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի հիմնադիր, կոմպոզիտոր Նիկոլայ Վիտալևիչ Լիսենկոյի անունով։

Իր գոյության ընթացքում դպրոցը պատրաստել է ավելի քան 3000 միջազգային և համաուկրաինական մրցույթների հաղթողներ։ Դպրոցում դասավանդել են երաժշտության այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Կոնստանտին Միխայլովը, Աբրամ Լյուֆերը, Արսենի Յանկելևիչը, Ի. Սլիվակը, Վիլհելմ Յաբլոնսկին։ Այս պահին դպրոցում աշխատում են Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամներ, Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիրներ, Ուկրաինայի ժողովրդական արտիստներ, Ուկրաինայի վաստակավոր արտիստներ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչներ, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչներ, պրոֆեսորներ, դոցենտներ, գիտության դոկտորներ, գիտության թեկնածուներ։ Ավելի քան 35 տարի դպրոցը ղեկավարել է Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, Ուկրաինայի Պյոտր Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Վալենտին Աֆանասևիչ Շերստյուկը։ 2019 թվականի հունիսից դպրոցի տնօրենն է Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, մշակութագիտության դոկտոր, պրոֆեսոր Ս. Մ. Վոլկովը։ Դպրոցին աջակցելու և ավանդույթները պահպանելու նպատակով, Ս. Մ. Վոլկովի նախաձեռնությամբ Նիկոլայ Լիսենկոյի անվան լիցեյի կրթական համակարգը ընդգրկվել է Ուկրաինայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի ազգային ցուցակում։

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլիան Ակոպովա (ծնված 1983) ուկրաինացի դաշնակահարուհի,
  • Ալեքսանդր Չարլզովիչ Գոնոբոլին (ծն. 1953) - Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2018), Ուկրաինայի վաստակավոր արտիստ, ջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր։
  • Լեսյա Վասիլևնա Դիչկո (ծն. 1939) - խորհրդային և ուկրաինացի կոմպոզիտոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1995), Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1989),
  • Վադիմ Վլադիմիրովիչ Դուբովսկի (ծնվ. 1964) ուկրաինացի և ամերիկացի երգիչ և դերասան,
  • Վլադիմիր Մարկովիչ Կոժուխար (ծնվ. 1941) - խորհրդային և ուկրաինացի դիրիժոր, ՌՍՖՍՀ (1985) և Ուկրաինայի (1993) ժողովրդական արտիստ։
  • Յուրի Նիկոլաևիչ Կոտ (ծն. 1966) - ուկրաինացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2019), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1995),
  • Տարաս Գարինալդովիչ Պետրինենկո (ծն. 1953) ուկրաինացի երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ,
  • Նիկոլայ Պետրովիչ Սուկ (ծն. 1945) - խորհրդային և ուկրաինացի դաշնակահար, Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1973),
  • Մաքսիմ Օլեգովիչ Տիմոշենկո (ծն. 1972) — երգչախմբի դիրիժոր, ուկրաինացի հասարակական գործիչ և մշակութաբան, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, Պյոտր Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիայի ռեկտոր,
  • Յան Աբրամովիչ Ֆրենկել (1920-1989) - խորհրդային երգահան, երգիչ, ջութակահար, կիթառահար, դաշնակահար, դերասան; ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1982),
  • Լյուդմիլա Եվգենիևնա Ցվիրկո (1935-2006) - խորհրդային և ուկրաինացի դաշնակահարուհի և մանկավարժ, Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1989),
  • Վլադիմիր Յակովլևիչ Շաինսկի (1925-2017) - խորհրդային և ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, ջութակահար, դերասան; ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1986), ԽՍՀՄ պետական (1981) և Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1980),
  • Իգոր Նաումովիչ Շամո (1925-1982) - ուկրաինացի խորհրդային կոմպոզիտոր, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1975), Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1976),
  • Վադիմ Տիմուրովիչ Խոլոդենկո (ծնվ․ 1986) ուկրաինացի դաշնակահար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Violinist Arkadij Vinokurow dies aged 72». thestrad.com (անգլերեն). 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Lilian Akopova, Klavier». genuin.de (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Дичко Леся Василівна». composersukraine.org (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]