Կինդարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինդարկա (ալբ․՝ qindarkë, հոգն. թիվ qindarka), մինչև 1965 թվականը կինդար (ալբ․՝ qindar), Ալբանիայի հիմնական մետաղադրամը, կազմում է լեկի 1/100-ը։ Անվանումը ծագում էր ալբ․՝ qind՝ հարյուր, մեկ հարյուրերորդ բառից։ Գնաճի պատճառով 1990 թվականին վերացվել է։ Այսօր շրջանառության մեջ գտնվող ամենափոքր մետաղադրամը 1 լեկն է, կինդարկան ընդամենը հաշվելի դրամական միավոր է։

Մինչև 1926 թվականը՝ լեկի շրջանառության մեջ մտցվելու ժամանակը, թողարկվում էին տեղական դրամական միավորներ, որոնք կրում էին «կինտ» և «կինդտար» անունները։

1913—1926 թվականների դրամական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1926 թվականին ալբանական ֆրանկի շրջանառության մեջ մտցվելը Ալբանիայում գոյություն չուներ ազգային դրամական միավոր։ Շրջանառության մեջ էին գտնվում հարևան պետությունների դրամական միավորները։ Պարբերաբար թողարկվում էին տեղի թողարկման դրամական միավորները։ Դրամական միավորները այդ ժամանակ տարբեր անուններ էին կրում, այդ թվում՝ հիմնված ալբ․՝ qind բառի վրա։

Անվանում Էմիտենտ Հիմնական դրամական միավոր Թողարկման տարեթիվ Արժողություն
Չենտեզիմո Բերատ 1/100 իտալական լիրա (ալբ․՝ lirё italiane) 1924 0,5 լիրա
Կինդտար (ալբ․՝ qindtar) Բերատ 1925 50 կինդտար[1]
Էլբասան 1/100 Էլբասանի ֆրանգա 1924—1925 0,1, 0,2, 0,4 ֆրանգա
Կվինդ (ալբ․՝ quind) Ֆիերի 1/100 Ֆրանկ Ֆիերի 1921 50 կվինդ
Գիրոկաստրա 1/100 Գիրոկաստրայի ֆրանգա 1920-ական թվականներ 0,5 ֆրանգա
Կինդտար (ալբ․՝ qindtar) Վլյրոա 1/100 Վլյորայի ֆրանկ 1924—1926 10, 25 կինդտար[2]
Սանտիմ (ալբ․՝ centime) Կորչա 1/100 Կորչայի ֆրանկ 1917—1921 50 սանտիմ, 1/2 ֆրանկ[1]
Կինտ (ալբ․՝ qint) Կորչա 1/100 սկենդեր 1921—1926 25, 50 կինտ, 1/2 սկենդեր[2]
Կինդտար (ալբ․՝ qindtar) Շկոդեր 1920 5, 10, 20, 50 կինդտար[2]
Պարա Թուրքական բանակի թողարկում 1/40 կուրուշ, 1/4000 թուրքական լիրա 1913 5, 10 պարա[2]
կուրուշ Թուրքական բանակի թողարկում 1/100 թուրքական լիրա 1913 1/2, 1 կուրուշ[2]

1926—1963 թվականների մետաղադրամները[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 ի հունիսի 25-ին Ալբանիայի ազգային արժույթ հռչակվեց ալբանական ֆրանկ՝ մաքուր ոսկու 0,290323 գրամ պարունակությամբ, ինչը հավասար է ֆրանսիական ֆրանկի պարունակությանը։ Ալբանական ֆրանկը մտցվել է շրջանառության մեջ 1926 թվականին։ 1/5 ֆրանկը լեկն էր։

1926 թվականին թողարկվեցին մտաղադրամներ, որոնք ստացան «լեկի կինդար» (ալբ․՝ qindar leku) անունը, 1/100 լեկ։ 1935 թվականին թողարկվեցին ոսկե կինդարկաները (ալբ․՝ qindar ar), 1/100 ոսկե ֆրանկ[3]։

Պատկեր Արժողություն Տրամագիծ Քաշ Մակերես Նյութ
1926 թվականի թողարկում
5 կինդար լեկ Բրոնզ
10 կինդար լեկ Բրոնզ
1935 թվականի թողարկում
1 ոսկե կինդարկա Բրոնզ
2 ոսկե կինդարկա 21 մմ Բրոնզ

1964—1988 թվականների մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի օգոստոսի 16-ին դենոմինացիա անցկավեց, շրջանառության մեջ մտցվեցին 1964 թվականի օրինակով մետաղադրամներ և թղթադրամներ։ Այդ օրինակի մետաղադրամների վրա առաջին անգամ հայտնվեց «կինդարկա» (ալբ․՝ qindarka)[4]։

Պատկեր Արժողություն Տրամագիծ Քաշ Մակերես Նյութ
1964 թվականի թողարկում
5 կինդարկա 18 մմ 0,75 գ Ալյումին
10 կինդարկա 17,95 մմ 1,09 գ Ալյումին
20 կինդարկա 22 մմ 1,51 գ Ալյումին
50 կինդարկա 24,49 մմ 2 գ Ալյումին
1969 թվականի թողարկում
5 կինդարկա 18 մմ 0,8 գ Ալյումին
10 կինդարկա 20 մմ 1,2 գ Ալյումին
20 կինդարկա 22 մմ 1,6 գ Ալյումին
50 կինդարկա 24,4 մմ 2 գ Ալյումին
1988 թվականի թողարկում
5 կինդարկա Ալյումին
10 կինդարկա հարթ Ալյումին
20 կինդարկա 20 մմ Ալյումին
50 կինդարկա 24,1 մմ 2 գ Ալյումին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pick, 2000, էջեր 21
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pick, 2000, էջեր 22
  3. Cuhaj, 2011, էջեր 30-31
  4. Cuhaj, 2011, էջեր 33

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pick A., Standard Catalog of World paper money. Specialized issues. Volume one (խմբ. Shafer N., Bruce C.R.) 1096, էջեր 1096 — 1096 էջ, ISBN 0-87341-208-7։
  • Cuhaj G., Michael T., Standard Catalog of World Coins 1901-2000 2345, էջեր 2345 — 2345 էջ, ISBN 978-1-4402-1572-8։