Կիմբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կիմբե
ԵրկիրՊապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
ԲԾՄ4±1 մետր
Կիմբե (Պապուա Նոր Գվինեա)##
Կիմբե (Պապուա Նոր Գվինեա)

Կիմբե (անգլ.՝ Kimbe), քաղաք Պապուա Նոր Գվինեայի հյուսիս-արևելքում։ Արևմտյան Նոր Բրիտանիայի վարչական կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Նոր Բրիտանիա
Արևմտյան Նոր Բրիտանիա

Քաղաքը տեղակայված է Նոր Բրիտանիա կղզու հյուսիսային ափին` Կիմբե ծոցի ափերին։ Քաղաքի մերձափնյա ջրերում տարածված են կորալային խութերը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը հիմնված է սննդի արդյունաբերության վրա (հիմնականում արմավենու յուղի արտադրություն), գյուղատնտեսությամբ, անտառային տնտեսությամբ և այն։ Արմավենու յուղի արտադրման ամենախոշոր ընկերությունը` New Britain Palm Oil Limited (NBPOL), ունի իր կենտրոնակայանը Մոսա գյուղում, Կիմբեի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմում է 27 205 մարդ[1]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1980 1990 2000 2013
4 662 8 383 14 656 27 205

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kimbe» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.