Կերենի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերենի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կերենի տուն (ռուս.՝ Дом Керена), պատմության, մշակույթի[1] և ճարտարապետության տեղական նշանակության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Կառուցվել է XIX դարում, Շմիդտի փողոց, 12 հասցեով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Դյուպոն դը Լարյուի նախագծով տունը կլասիցիզմի ոճով կառուցվել է XIX դարի սկզբին` Շմիդտի, 12 հասցեով։ Ավելի քան երկուհարյուրամյա պատմության ընթացքում առանձնատունը փոխել է շատ սեփականատերերի և իր նշանակությունը։ 1810 թվականին շենքը դարձել է Պավել Դարոյի սեփականությունը, որը, պահպանված տվյալների համաձայն, մշտական հիմունքներով բնակվել է այլ քաղաքում։ 1890-1906 թվականներին անշարժ գույքը եղել է իտալահպատակ Իվան Ռուֆֆոյի սեփականությունը, իսկ 1915 թվականից պատկանել է արդեն բելգիահպատակ Վիկտոր Վիլհելմ Կերենին։ Այնուհետև այս տանը որոշ ժամանակ բնակվել է Բելգիայի հյուպատոսը[1]։

1992 թվականին օբյեկտը ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը մեկհարկանի է, նախագծվել է հացահատիկ պահելու համար նախատեսված նկուղով։ Տան ճակատը բաժանված է երեք մասի, որոնք միմյանցից տարբերվում են ճարտարապետական հնարքներով։ Չորս կիսասյուներն ընդգծում են ճակատի կենտրոնական մասը, նրանք պահում են քիվով ճակտոնը, որը զարդարում են ատամնիկները։ Ընդհանուր տանող քիվը գտնվում է կողային պատուհանների վերևում, իսկ կենտրոնական պատուհանները ձևավորված են լողաթավոր զարդերով։ Տան շքամուտքը գտնվել է ոչ թե կենտրոնում, այլ ձախից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Энциклопедия Таганрога
  2. 2,0 2,1 «Жилой дом//Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.