Կետանմանների ինտելեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կետանմանների ինտելեկտ, կետանման կաթնասունների ճանաչողական ունակությունները, որը հիմնականում վերաբերում է կետերին, ծովայի խոզերին և դելֆիններին։

Ուղեղի չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում կենդանիների ինտելեկտը որովում էր ուղեղի չափի և ծավալի միջոցով, սակայն թռչունների ինտելեկտին վերաբերող հայտնագործությունները կասկածի տակ առան նշված գործոնի կարևորությունը։ Ուղեղի մեծ մասը պատասխանատու է մարմնի գործառույթների համար, և մարմնի ծավալային չափը (մարմնի և ուղեղի հարաբերակցություն) հաճախ ենթադրում է մեծ չափի ուղեղ[1]։ Ալոմետրիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ, կաթնասունների ուղեղի զանգվածը ենթարկվում է Քլայբերի օրենքին։ Ուղեղի փաստացի չափի համեմատությունը ալոմետրիայից ակնկալվող չափի հետ տալիս է ինտելեկտի գործակիցը (IQ), որը կարող է կիրառվել որպես կենդանու ինտելեկտի հետախուզության ավելի ճշգրիտ ցուցանիշ։

  • Կաշալոտներն ունեն ուղեղի ամենահայտնի զանգվածը՝ մնացած բոլոր կենդանիների շրջնակում. միջին հաշվարկով՝ 7,8 կիլոգրամ[2]։
  • Խոյադելֆինները ունեն ուղեղի միջին չափ՝ 5,4-6,8 կիլոգրամ։
  • Աֆալինաների ուղեղի չափը կազմում է 1,5-1,7 կիլոգրամ։ Աֆալինաների ուղեղը մի փոքր մեծ է մարդու (1,3-1,4 կիլոգրամ) և շիմպանզեի ուղեղից։
  • Ուղեղի զանգվածի հարաբերակցությունը մարմնի զանգվածի նկատմամբ ունեն որոշ կետանմանների մոտ ավելի մեծ է, քան մարդկանց և մյուս կաթնասունների մոտ[3][4]։
  • Կաթնասունների մեծ մասը ծնվում է մեծահասակների ուղեղի զանգվածի մոտ 90% -ով։ Մարդիկ ծնվում են 28% ուղեղի զանգվածով, շիմպանզեները՝ 54%, աֆալինաները՝ 42,5%, փղերը՝ 35%[5][6]:

Գերճնշումային հատուկ նեյրոններ հայտնաբերվել են սաբատավոր կետերի, ֆինվալների,կաշալոտների մոտ։ Բարձր ինտելեկտով հայտնի են մարդիկ, պրիմատները և փղերը, որոնց են հատուկ միայն գերճնշումային նեյրոնները։ Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տեսակները կոնվերգենցիա են ապրել։

Ուղեղի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փղերի և դելֆինների ուղեղը ունեն ավելի բարդ կառուցվածք, քան մարդկանց ուղեղը, սակայն փղերի ուղեղակեղևը ավելի զարգացած է, քան կետանմաններինը։ Ընդունված է ասել, որ հենց նեոկորտեքսը զարգացում է ապրել մարդու էվոլյուցիայի ընթացքում[7]։ Չնայած զարգացած նեոկորտեքսը վկայում է բարձր ինտելելկտի մասին, սակայն կան բացառություններ։ Օրինակ՝ եքիդնաները ունեն ուղեղի բարդ և զարգացած կառուցվածք, սակայն նրանք խելացի կենդանիներ չեն համարվում։ 2014 թվականին առաջին անգամ ցուցադրվել է, որ սովորական գրինդա տեսակի դելֆիններն ավելի շատ գերճնշումային նեյրոններ ունեն, քան մինչ օրս ուսումնասիրված ցանկացած կաթնասուն՝ ներառյալ մարդը։ Ի տարբերություն ցամաքային կաթնասունների՝ դելֆինի ուղեղը պարալիմբիկ մասնաբաժին է պարունակում, որը կարող է օգտագործվել զգայական տեղեկատվության մշակման համար։ Բոլոր քնած կաթնասունները, այդ թվում՝ դելֆինները քնած ժամանակ անցնում են արագ քնի փուլով։ Կան տվյալներ, որ դելֆինի քնի ժամանակ ուղեղի կիսագնդերից մեկը արթուն է, ինչն իր հերթին թույլ է տալիս կենդանուն վերահսկել իր շնչառական համակարգը կամ նկատել գիշատիչներին։ Այս հանգամանքը նույնպես դելֆինների ուղեղի մեծ չափի արդյունք է[8]։

Ուղեղի էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետանմանների ուղեղի էվոլյուցիան նման է պրիմատների ուղեղի էվոլյուցիային[9][10]։ Էվոլյուցիան բարձր մակարդակի է հասել ատամնավոր կետերի մոտ։ Առավել տարածված տեսությունն այն է, որ կետանմանների ուղեղը էվոլյուցիա է ապրել սոցիալական բարդ հարաբերությունների համար[11]։ Այն կարող է նաև պայմանավորված լինել ձայնատեղորոշումով։

Խնդիրներ լուծելու ունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դելֆինները թեև չեն կարողանում հաշվել, սակայն հասկանում են, թե ինչ է թվային հաջորդականությունը և կարող են տարբերակել թվերը[12]։

Որոշ հետազոտողներ դելֆինների ինտելեկտը գնահատում են փղերի ինտելեկտի մակարդակով։ 1982 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դելֆինների ինտելեկտի մակարդարդակը որոշ կենդանիների համեմատ բարձր է։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆինների խմբերը լինում են տարբեր չափերի։ Գետերում սովորաբար հավաքվում են 6-ից մինչև 12 դելֆինների փոքր խմբեր։ Կենդանիները այս փոքր խմբերում գիտեն իրար և ճանաչում են միմյանց։ Այլ տեսակներ, ինչպիսիք են խայտաբղետ դելֆինը, սովորական դելֆին և դելֆին-սփիները ապրում են հարյուրավոր խմբերով։ Ընդ որում՝ խմբերը համատեղ վարքագիծ են ցուցաբերում։

Բրիտանական Կոլումբիայում բնակվող ծովախոզերը ապրում են չափազանց կայուն ընտանեկան խմբերում։ Այս սոցիալական կառույցի հիմքը մայրն է, որին հաջորդում են ժառանգները։ Արական սեռի ծովախոզուկը երբեք չի լքում իր մորը և խումբը, մինչդեռ իգական սեռի սերունդը կարող է բաժանվել՝ ձևավորելով սեփական խմբեր։ Արական սեռի այս կենդանիները հատկապես ուժեղ կապ ունեն իրենց մոր հետ և ճամփորդում են նրանց հետ ամբողջ կյանքում, որը կարող է գերազանցել 50 տարին[13]։

Բարդ խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆինները օդային փուչիկներ վարժությունը կատարելիս

Հայտնի է, որ դելֆինները դրսևորում են խաղային բարդ վարքագիծ։ Հայտնի է, որ որոշ կետեր ստեղծում են պղպջակների օղակներ կամ կերակրման պղպջակների ցանցեր։ Նշվում է, որ դելֆինների շատ տեսակներ սիրում են խաղալ՝ շարժվելով ալիքների վրա։

Միջտեսակային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել են դեպքեր, երբ դելֆինների և ծովային խոզերի տարբեր տեսակներ օգնել են այլ տեսակների կենդանիներին, որոնք հայտնվել են ջրերում[14]։ Հայտնի է նաև, որ դելֆինները փրկում են ջրում խորտակվող և լողալ չկարողացող մարդկանց, և առնվազն, մի դեպքում է, որ դելֆինները դիմում են մարդկանց օգնությանը[15]։

Ստեղծագործական վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բարդ հնարքներ սովորելու ունակությունից, դելֆինները ցուցադրել են նաև իրենց ստեղծագործական ունակություները։ Կենսաբան Կարեն Փրայորը այդ առթիվ հրատարակել է մի ուշագրավ աշխատություն, որի հիմքում ընկած է երկու դելֆինների նկատմամբ կատարված գիտափորձը։ Վերջիններս հանդես են գալիս հատուկ անուններով՝ Մալիյա և Գոյ։ Ըստ Փրայորի դիտարկումների՝ կենդանիները հաճախ դրսևորել են ինքնատիպ վարքագիծ։ Հետազոտությունը դժվար է ընդհանրացնել, քանի որ գիտափորձին մասնակցել են ընդամենը երկու դելֆիններ։

Հաղորդակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետանմանները ազատ շփվում են ձայնային ազդանշաններով։

Այսպիսով, դելֆինները օգտագործում են երկու տեսակի ազդանշաններ՝ սուլիչներ և սեղմումներ.

  • Սուլիչը արագ իմպուլսներ են լայն հաճախականությունների տիրույթում, հիմնականում նախատեսված են բիոալիքների համար։
  • Սեղմումները նեղաշերտ հաճախականություններ են, մոդուլացված ազդանշաններ, նախատեսված են հաղորդակցման համար, ինչպիսիք են՝ խմբի ներսում ահազանգերը։

Ինքնագիտակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ ինքնագիտակցությունը (թեև գիտականորեն հիմնավորված հասկացություն չէ) նախորդում է ավելի առաջադեմ գործընթացներին, ինչպիսիք են մետակոգնիտիվ գործընթացները, որոնք բնորոշ են միայն մարդկանց։ Այս ոլորտում գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ աֆալինները փղերի և հոմինիդների հետ ունեն ինքնագիտակցություն։

Կենդանիների ինքնագիտակցությունը ստուգելու համար լավագույն մեթոդը հայելային թեստն է[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Big Heads». Science Netlinks.
  2. «Sperm Whales (Physeter macrocephalus. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  3. Fields, R. Douglas (2008 թ․ հունվարի 15). «Are Whales Smarter than We Are?». Mind Matters. Scientific American Community. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Origin and evolution of large brains in toothed whales», Lori Marino1,Daniel W. McShea2, Mark D. Uhen, The Anatomoical Record, 20 OCT 2004
  5. Shoshani, Jeheskel Elephant brain Part I: Gross morphology, functions,comparative anatomy, and evolution(անգլ.) // Brain Research Bulletin[en] : journal. — 2006. — Т. 70. — № 2. — С. 124—157. — doi:10.1016/j.brainresbull.2006.03.016 — PMID 16782503.
  6. «Thinking about Brain Size». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  7. Quantitative relationships in delphinid neocortex (und) // Front Neuroanat. — 2014. — Т. 8. — doi:10.3389/fnana.2014.00132 — PMID 25505387.
  8. Ridgway, S. H. Asymmetry and symmetry in brain waves from dolphin left and right hemispheres: some observations after anesthesia, during quiescent hanging behavior, and during visual obstruction(անգլ.) // Brain Behav. Evol.[en] : journal. — 2002. — Т. 60. — № 5. — С. 265—274. — doi:10.1159/000067192 — PMID 12476053.
  9. Boddy, A. M. Comparative analysis of encephalization in mammals reveals relaxed constraints on anthropoid primate and cetacean brain scaling(անգլ.) // Journal of Evolutionary Biology[en] : journal. — 2012. — Т. 25. — № 5. — С. 981—994. — doi:10.1111/j.1420-9101.2012.02491.x — PMID 22435703.
  10. Fox, Kieran C. R. The social and cultural roots of whale and dolphin brains(անգլ.) // Nature Ecology & Evolution[en] : journal. — 2017. — Т. 1. — № 11. — С. 1699—1705. — doi:10.1038/s41559-017-0336-y — PMID 29038481.
  11. Xu, Shixia Genetic basis of brain size evolution in cetaceans: insights from adaptive evolution of seven primary microcephaly (MCPH) genes(անգլ.) // BioMed Central[en] : journal. — Т. 17. — № 1. — doi:10.1186/s12862-017-1051-7 — PMID 28851290.
  12. Smarter than the average chimp
  13. NMFS (2005). "Conservation Plan for Southern Resident Killer Whales (Orcinus orca)" (PDF). Seattle, U.S.: National Marine Fisheries Service (NMFS) Northwest Regional Office.
  14. «NZ dolphin rescues beached whales». BBC News. 2008 թ․ մարտի 12. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «Dolphin asks divers for help removing fishing line». Geekologie. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. «Article in Scientific American». Scientificamerican.com. 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ник Пайенсон Наблюдая за китами. Прошлое, настоящее и будущее загадочных гигантов = Nick Pyenson. Spying on Whales: The Past, Present, and Future of Earth's Most Awesome Creatures. — М.: Альпина нон-фикшн, 2020. — ISBN 978-5-91671-995-6 (ռուս.)