Կենդանիների ադենովիրուսային հիվանդություններ
Կենդանիներին ադենովիրուսային հիվանդություններ, ադենովիրուսներով հարուցվող կենդանիների հիվանդություն, որը բնորոշվում է շնչառական օրգանների, ստամոքսաղիքային համակարգի, աչքերի, նաև ավշային հյուսվածքի ախտահարումներով։
Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրված են հետևյալ շիճուկաբանական տիպերը՝ խեկների՝ ինը, խոզերի՝ չորս, թռչունների՝ ութ, ոչխարների՝ չորս և շների՝ երկու։ Հիվանդության նկատմամբ առավել ընկալունակ են երիտասարդ կենդանիները։ 2-3 շաբաթականներին բնորոշ է ընկճվածությունը, բարակ աղիների բորբոքումը, աչքի շաղկապենաբորբը, իսկ ավելի հասուն կենդանիներին՝ շնչառական օրգանների ախտահարումները՝ քթաբորբ, բրոնխաբորբ, թոքաբորբ։ Սեռահասուն կենդանիների ադենովիրուսային հիվանդություններն ընթանում են առանց ախտանշանների։
Վարակի հարուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարակի հիմնական հարուցիչները հիվանդ կենդանիներն են, որոնցից վիրուսն արտազատվում է քթի արտադրության և արտաթորանքի միջոցով։ Կենդանիների վարակվելը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով, կերային ուղիներով, նաև աչքի շաղկապենու լորձաթաղանթի միջոցով։ Հարուցիչը փոխանցվում է հիվանդ կենդանիների արտաթորանքով, վարակված կերի, ցամքարի և գոմաղբի միջոցով։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտորոշվում է առկայծող հակամարմինների օգնությամբ ախտահարված օրգաններում վիրուսի հայտնաբերմամբ, հիվանդ և կասկածելի կենդանիների արյունից վիրուսի անջատմամբ և հակամարմինների հայտնաբերմամաբ[1]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտանշանային է։
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչունների վակտինացում, հորթերին ինտերֆերոնի նշանակում, հիվանդների մեկուսացում և շինության վարակազերծում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Այվազյան, Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2015, էջ 77 — 1242 էջ, ISBN 9785897000418։