Կելտական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կելտական երաժշտություն, Արևմտյան Եվրոպայի ժամանակակից կելտական ժողովրդների ժողովրդական երաժշտական ավանդույթի ամբողջություն: Այժմ կելտական ժողովրդները բնակվում են Իռլանդիայում, Շոտլանդիայում, Մեն կղզում, Քորնուոլում, Բրետանում, Ուելսում, Գալիսիայում, Աստուրիայում և Կանտաբրիայում: «Կելտական երաժշտություն» եզրը կոնկրետ սահմաններ չունի և կարող է ընդգրկել ինչպես ժողովրդական երգեր, այդպես էլ ժամանակակից ռոք երաժշտություն: Կելետական երաժշտությունը վերածնունդ է ապրել 1980-ականներին իռլանդական Clannad խմբի գործունեության սկսման հետ, որի անդամները կարողացան սինթեզավորել ավանդական կելտական երաժշտությունը և ժամանակակից մեղեդիները:

Արտաքին հղումներ[խմբագրել]