Կարմիր զինվոր (1942-1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր զինվոր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1942
ԳրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել է1956

«Կարմիր զինվոր», երկօրյա թերթ։ 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1942-1956 թվականներին Երևանում (պատերազմի տարիներին՝ դիվիզիայի տեղակայման վայրերում)։ Խմբագիրներ՝ Ներսես Ղահրամանյան, Գուրգեն Հարությունյան, Սիմոն Նալբանդյան, Հարություն Առաքելան։

Տպագրել է լուրեր ռազմաճակատից, ծանոթացրել հայ ռազմիկների սխրանքներին։ Հետպատերազմյան տարիներին նպաստել է զինվորների մարտական պատրաստականության բարձրացմանը, անդարադարձել խորհրդային պետության արտաքին քաղաքականությանը, միջազգային քաղաքական կացությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։