Կարճևանի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարճևանի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԱկունքԿարճևան
Բարձրություն (ԲԾՄ)2500 մետր
Երկարություն25 կմ
Ջրհավաք ավազան31 կմ²

Կարճևանի ջրանցք, ջրանցք Հայաստանի Սյունիքի մարզում։ Տեղաբնակների մոտ առավել հայտնի է որպես «Կարճկանալ»։ Ջրանցքի շինարարությունը սկսվել է 1924 թվականին, հանդիսավոր բացումը կատարվել է 1931 թվականին նոյեմբերի 29-ին։ Ունի 25 կմ երկարություն, սնուցումը՝ Կարճևան գետից։ Ջրհավաքի մակերեսը՝ 31 կմ2, բարձրությունը 2500 մ։ Ոռոգել է Այգեձոր, Վահրավար, Գուդեմնիս, Կուրիս, Կարճևան գյուղերի հողատարածությունները։ Ներկայումս չի գործում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 50 — 992 էջ։