Կարինե Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Սաֆարյան
Ծնվել է1955
ԾննդավայրԱրարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Կարինե Նիկոլայի Սաֆարյան (1955, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Սաֆարյանը ծնվել է 1955 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում։ 1961-1971 թվականներին սովորել է գյուղի Ս. Կիրովի անվան միջնակարգ դպրոցում։ 1973-1976 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում՝ Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցում։ Ավարտելուց հետո մինչև 1999 թվականն աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում։ 2004 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Կառլո Գոլդոնի Երկու տիրոջ ծառան Սմերալդինա
Կառլո Գոլդոնի Հյուրանոցի տիրուհին Միրանդոլինա
Էթել Լիլիան Վոյնիչ Բոռ Ջեմմա
Համր կին Համր կին
Յուջին Օ'Նիլ Սերը ծփիների տակ Աբբի
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր Սեր և խարդավանք Լուիզա
Հակոբ Պարոնյան Մեծապատիվ մուրացկաններ Շողակաթ
Ավքսենտի Ցագարելի Խանումա Սոնա
Յան Օտչենաշեկ Ռոմեոն Ջուլիետան և խավարը Էսթեր
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Ռոզալիա
Երվանդ Օտյան Ընկեր Փանջունի Վերգինե
Էդուարդո դե Ֆիլիպպո Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը Նինուչա
Սամվել Խալաթյան Վերջին ծաղրածուն Թագուհի
Ռոբերտ Տոմա Ութ սիրագորով կանայք Օգյուստինա
Մարսել Պանյոլ Հացթուխի կինը Անժել
Կլոդ Մանյե Օսկար Ժուլիետ
Պալ Բեկեշ Դուռը Տիկին Գռոս
Նիլ Սայմոն Զբոսայգում ոտաբոբիկ Տիկին Բենքս
Հակոբ Պարոնյան Ատամնաբույժն արևելյան Երանյակ
Գ. Կարապետյան Աստվածների ճակատագիրը Լյուդիա թագուհի
Ն. Մեսրոպյան Ուրիշի հարսնացուն Գոհար
Վահե Քաչա Գիշատիչների խնջույքը Բրիջիտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սաֆարյան Կարինե». mmat.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.