Կարեն Ալեքյան (արվեստագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ալեքյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1975(1975-02-20) (49 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2004)
ՄասնագիտությունԿերպարվեստ, եռաչափ գրաֆիկա, դիզայն
Կայքen.gravatar.com/karenalekyan15

Կարեն Ալեքյան (փետրվարի 20, 1975(1975-02-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ-գրաֆիկ, մեդիա արվեստագետ, ֆուտուրիստ։ 1998-2004 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրև ժամանակակից արվեստագետ, նրա արվեստը արտացոլում է աշխարհի սոցիալ-քաղաքական պատկերը և գլոբալ տեխնոլոգիական, գիտական, մշակութային զարգացումները։ Ժամանակակից Արվեստը զարգացող տեխնոլոգիաների, գիտության, փոփոխվող կեցության անբաժան մասն է, որն արծարծում է համաշխարհային արդիական շատ փոփոխություններ, էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտությունը։ Մի գաղափարախոսություն, որը հասարակությանը «կուղեկցի» դեպի ապագայի Ունիվերսալությունը։ Ուստի զարգացող տեխնոլոգիաները, այլընտրանքային էներգոռեսուրսները էկոլոգիական մաքրության, ապագայի ստեղծման միակ երաշխավորներն են այսօր։ Իր համոզմամբ, ժամանակակից արվեստի կոնտեքստում պիտի լինի ոչ թե անկատար անցյալի, այլ կանխատեսվող Ապագայի գաղափարախոսությունը։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային և մեդիա ստեղծագործող է, աշխատում է նկարչության, թվային արվեստի, եռաչափ գրաֆիկայի, գրքարվեստի, ինստալացիայի, լուսանկարչության և վիդեոարտի ասպարեզներում։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]