Կարդենաս-ի-դել-Ռիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարդենանս-ի-դել-Ռիո Լասարո

Կարդենաս-ի-դել-Ռիո Լասարո (Cardenas y del Rio) (1895-1970), Մեքսիկայի պետական, ռազմական, քաղաքական գործիչ։ 1934-1940 թվականներին՝ պրեզիդենտ։ Մասնակիորեն ազգայնացրել է օտարերկրյա ընկերություններին պատկանող երկաթուղիները (1937), նավթային ձեռնարկությունները (1938), իրականացրել ագրարային բարեփոխումներ, պայքարել երկրի քաղաքական կյանքին կաթոլիկ եկեղեցու միջամտության դեմ։ 1949 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Խաղաղության կողմնակիցների շարժմանը։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր (1955

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png