Կարբոնադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարբոնադ
Տեսակկերակուր
 Carbonade Վիքիպահեստում

Կարբոնադ (ֆր.՝ carbonade կամ լատին․՝ carbo՝ ածուխ, «ածուխով տապակված միս»[1]), խոզի գոտկատեղ-մեջքային հատվածից կտրված միս[2] (որպես կանոն՝ կրծքամիս)՝ տապակած կամ եփելով կարմրացրած։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մսի վերամշակումը կատարվում է հատուկ խցերում շոգեխաշումով, որից հետո տապակում են։ Կարբոնադի որոշ էժան տեսակներ մսից բացի պարունակում են նաև սոյայի սպիտակուց, ինչպես նաև զանգվածը մեծացնելու համար դրա մեջ ավելացնում են սովորական ջուր։ Մսի ժամանակակից վերամշակմամբ ստեղծված կարբոնադը պատկանում է մսային ուտեստների ենթախմբին։

Բելգիական և ֆրանսիական խոհանոցներում կա «ֆլամանդական կարբոնադ» կերակրատեսակը (այդպես են այն անվանում Վալլոնիայում և մնացած ամբողջ Եվրոպայում, իրենք՝ ֆլամանդացիները, պարզապես անվանում են «կարբոնադո»)։ Դա խոզի մսի գարեջրի սոուսով շոգեխաշած կտորներ են։

Կարբոնադ և կարբոնատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն «կարբոնատ» բառը սխալ օգտագործում են «կարբոնադ» իմաստով (օրինակ՝ Վլադիմիր Վիսոցկու երգի քնարական հերոսը. «Մենք սիրում ենք վայրի խոզի միսը որպես կարբոնատ»[3]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Этимология слова карбонад» (ռուսերեն). ΛΓΩ. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  2. ГОСТ Р 55795-2013
  3. Текст песни Высоцкого «Охота на кабанов» в ряде печатных изданий — Google Books

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карбонад // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1957. — Т. III. — Стб. 370