Կառլ IV-ի ձիարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ IV-ի ձիարձան
տեսակքանդակ
քանդակագործՄանուել Տոլսա
տարիօգոստոսի 4, 1802
ժանրձիարձան և հանրային արվեստ
նյութբրոնզ
քաղաքՄեխիկո
հիմնական թեմաԿառլ IV
 El Caballito (Mexico City) Վիքիպահեստում

Կառլ IV-ի ձիարձան (հայտնի է որպես Էլ Կաբայիտո), 1802 թվականին մեքսիկացի քանդակագործ Մանուել Տոլսայի ստեղծած Նոր Իսպանիայի վերջին թագավոր Կառլ IVբրոնզե ձիարձանը Մեխիկոյում։ Արձանը ցուցադրվել է քաղաքի տարբեր տեղերում և համարվում է Տոլսայի լավագույն ձեռքբերումներից մեկը։ Այժմ գտնվում է Մանուել Տոլսայի անվան հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը նախաձեռնել է Նոր Իսպանիայի փոխարքա Միգել դե լա Գրուա Տալամանկան[1]։ Հուշարձանի կառուցման թույլտվությունը ստանալուց հետո սկսվել է շինարարությունը, որի նպատակով դատարկել է հիմնական հրապարակը և կառուցել տվել էլիպսաձև ճաղաշարք՝ մուտքի չորս դարպասներով։

Էլ կաբայիտոն Պասեո դե լա Ռեֆորմա և Բուկարելի պողոտաների խաչմերուկում՝ շրջապատված ճաղավանդակներով

1796 թվականի դեկտեմբերի 8-ին արձանի պատվանդանը բացվել է մեծ հանդիսությամբ։ Պատվանդանին տեղադրվել է փայտից և ոսկեզօծ ստուկկոյից պատրաստված ժամանակավոր արձան, որը նույնպես ներկայացնում էր իսպանական միապետին։

Կառլ IV-ի ձիարձանը ձուլվել է Սան Կառլոս ակադեմիայի ղեկավար Տոլսայի հսկողության ներքո։ Հուշարձանի ստեղծման համար պահանջվել է 450-600 ցենտներ բրոնզ (մեկ ցենտները՝ 46 կգ), ձուլվել է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս եկեղեցու մոտակայքում։ Փորագրելուց հետո 1803 թվականի դեկտեմբերի 9-ին արձանը տեղադրվել է պատվանդանի վրա։ Բացման արարողությանը ներկա է գտնվել Բարոն Ալեքսանդր Ֆոն Հումբոլդտը։ Նրա կարծիքով Տոլսայի կերտած արձանը երկրորդն է Հռոմի Մարկուս Աուրելիուսի ձիարձանից հետո։

1821 թվականին Մեքսիկայի անկախության հակա-իսպանական դրսևորման ժամանակ հուշարձանը տեղափոխելու ցանկության պատճառով արձանը ծածկել են կապույտ վրանով։ Մարդիկ ցանկություն ունեին հուշարձանը ոչնչացնել, հալել և բրոնզն օգտագործել զենքի կամ մետաղադրամների համար։ Ձիարձանի սմբակներից մեկի տակ կարելի է գտնել ացտեկական նշան, թերևս որպես Իսպանիային հավատարմության նշան[1]։

Հուշարձանը փրկել է Լուկաս Ալամանը, ով համոզել է Գուադալուպե Վիկտորյայի արձանը պահպանել որպես գեղագիտական արժեք[1], որի արդյունքում արձանը 1822 թվականին տեղափոխվել է հին համալսարանի բակ, որպեսզի մարդիկ այն չոչնչացնեն։ Մինչև 1824 թվականն արձանը անհասանելի է եղել հասարակության համար[1]։ 1852 թվականին, տարիներ անց, երբ կրքերը հանդարտվել են, արձանը տեղափոխվել է Պասեո դե լա Ռեֆորմա և Բուկարելի պողոտաների խաչմերուկ[2]։ 1979 թվականին այն տեղափոխվել է Մանուել Տոլսայի անվան հրապարակ։ Այժմ, ի պատասխան արձանը շրջապատող նախկին հակասության, պատվանդանի վրայի հուշատախտակն արձանագրում է, որ Մեքսիկան արձանը պահպանել է որպես արվեստի հուշարձան և ոչ թե որպես իսպանացի թագավորի գովասանքի նշան[2]։ Քանդակի փոքր տարբերակը կարելի է տեսնել արձանի դիմաց գտնվող Տոլսայի թանգարանում։

Հուշարձանը կշռում է 26 տոննա և աշխարհում երկրորդ ամենամեծ բրոնզաձույլ արձանն է[3]։

Վայրը, որտեղ 1852-1979 թթ. տեղադրված է եղել ձիարձանը՝ Պասեո դե լա Ռեֆորմա և Բուկարելի պողոտաների անկյունում, այժմ տեղադրվել է քանդակագործ Էնրիկե Կարբաախալի (Սեբաստիան)ի El caballito («Ձի») հուշարձանը, որը կառուցվել է հին հուշարձանի պատվին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Martínez Assad, Carlos R. (2005). La patria en el Paseo de la Reforma (Spanish). UNAM. էջ 21. ISBN 9789681674557.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Caistor, Nick (2000). Mexico City: A Cultural and Literary Companion. Signal Books. էջեր 90–91. ISBN 9781902669076.
  3. Maher, Patrick (2000). Mexico. Footprint Travel Guides. էջ 88. ISBN 9781900949538.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]