Կառլոս Բատրես (մրցավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառլոս Ալբերտո Բատրես Գոնսալես (իսպ.՝ Carlos Alberto Batres González, ապրիլի 2, 1968, Գվատեմալա) գվատեմալացի ֆուտբոլային մրցավար։ Տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուներին։ ՖԻՖԱ-ի մրցավար է, միջազգային հանդիպումներ է սպասարկում 1968թ.-ից։ Գլխավոր մրցավարի պաշտոնում մասնակցել է 2002 աշխարհի առաջնության խմբային փուլի Դանիայի ու Սենեգալի միջև, 1/8 եզրափակիչի Գերմանիայի ու Պարագվայի միջև, 2010 աշխարհի առաջնության խմբային փուլի Սլովենիայի ու Ալժիրի միջև, Իտալիայի ու Նոր Զելանդիայի միջև, 1/4 եզրափակիչի Իսպանիայի ու Պարագվայի միջև հանդիպումները։

2005թ. Բատրեսը, հանդիսանալով հոնդուրասական «Օլիմպիա» և սալվադորական «ՖԱՍ» ակումբների միջև՝ կենտրոնամերիկյան չեմպիոնների գավաթի եզրափակիչի գլխավոր մրցավար, դաշտից հեռացրել է հոնդուրասական ակումբի հինգ ֆուտբոլիստների և սալվադորական ակումբի գլխավոր մարզչին, որից հետո խաղը դադարեցվել է «Օլիմպիայի» մոտ խաղացողների ոչ բավարար թվի պատճառով։

Հղումներ[խմբագրել]