Կապրոլակտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապրոլակտամ, e-ամինակապրոնաթթվի լակտամ. սպիտակ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 68—69°C, եռմանը՝ 262, 5°C։ Լավ է լուծվում ջրում ն օրգանական լուծիչներում։ Թթուների և հիմքերի ջրային լուծույթների ազդեցությամբ հիդրոլիզվում է՝ առաջացնելով e-ամինակապրոնաթթու՝ H2N (CH2)5COOH։ Քիչ քանակությամբ ջրի, սպիրտի, ամինի, օրգ. թթուների և այլ նյութերի առկայությամբ տաքացնելիս (250—260°C) կապրոլակտամը պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիամիդային խեժ, որից ստանում են կապրոն՝ կապրոլակտամի արտադրության համար հումք են ծառայում ֆենոլը (կապրոլակտամի ստացման առաջին արտադրական եղանակ, որը չի կորցրել իր նշանակությունը), բենգոյական թթուն, ցիկլոհեքսանը և այլն։ Արդ. բոլոր եղանակները ընդգրկում են կիսաարգասիք ցիկլոհեքսանոնօքսիմի ստացման ու փոխարկման (Բեկմանի վերախմբավորում) փուլերը։ Կապրոլակտամի արտադրությունը ցիկլոհեքսանից (հիմնական եղանակներից) իրականացվում է հետևյալ փուլերով, օդի թթվածնով ցիկլոհեքսանի կատալիտիկ օքսիդացմամբ ստացվում է ցիկլոհեքսանոն, որը հիդրօքսիլամինի հետ փոխազդելիս առաջացնում է ցիկլոհեքսանոնօքսիմ։ Վերջինիս վերախմբավորումից ստացվում է կապրոլակտամ՝ Ամենաարդյունավետ եղանակն է 1-ի լուսաքիմիական նիտրոզացմամբ 3-րդի հիդրոքլորիդի ստացումը։ Այդ դեպքում նիտրոզիլքլորիդի ցիկլոհեքսանային լուծույթը 10 կվա հզորությամբ սնդիկային լամպով անընդհատ լուսավորում են՝ գազային քլորաջրածնով հագեցնելու պայմաններում։ Բոլոր եղանակներով ստացված կապրոլակտամը անջատվում է բազմաթորման (ռեկտիֆիկացիայի) կամ լուծահանման (օրինակ, բենզոլով) միջոցով։ Կապրոլակտամ հիմնականում օգտագործվում է պոլիամիդային պլաստմասսաներ, թաղանթներ, թելեր ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png