Կապույտ աստված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ աստված
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ
ԽորեոգրաֆՄիխայիլ Ֆոկին
ԿոմպոզիտորReynaldo Hahn?
ԲեմանկարիչԼեոն Բակստ
Զգեստների ձևավորողԼեոն Բակստ
Առաջին ներկայացումմայիսի 13, 1912
 Le Dieu Bleu Վիքիպահեստում

Կապույտ աստված, նաև` Երկնագույն աստված (ֆր.՝ Le Dieu bleu), մեկ գործողությամբ բալետ ըստ Միխայիլ Ֆոկինի բեմադրության, երաժշտությունը` Ռեյնալդո Անի, լիբրետոն` Ժան Կոկտոյի և Ֆեդերիկո Մադրասո-ի-Օչոայի։ Առաջին անգամ ցուցադրվել է Դյագիլևի ռուսական բալետի անտրեպրիզի ջանքերով, 1912 թվականի մայիսի 13-ին, Շատլեում, Փարիզում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909-ից 1912 թվականները Ռուսական թատերաշրջանները Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացրել են արևելյան թեմայով վեց բալետով, այն է` «Պոլովենյան պլյասկաներ», «Կլեոպատրա», «Շահերազադա», «Օրիենտալիաներ», «Կապույտ աստված» և «Թամարա» բալետները։ 1912 թվականի մայիսի 13-ին յոթերորդ ռուսական թատերաշրջանը (փարիզյան` չորրորդ[1]) բացվել է «Կապույտ աստված» բալետի պրեմիերայի ծրագրով[2]։ Այդ խաղաշրջանում կայացել են այլ պրեմիերաներ ևս. մայիսի 20-ին` «Թամարա», մայիսի 29` «Ֆավնի երեկոյան հանգիստը», հունիսի 7` «Դափնե և Քլոե»[3]։

Գրիգորևը գրել է, որ Դյագիլևը վստահ չէր, որ «Երկնագույն աստված» բալետը հաջողություն կունենա. «Ավելի շատ անվստահություն էր առաջացնում Ռեյնալդո Անի երաժշտությունը, որին նա համաձայնել էր միայն քաղաքավարությունից ելնելով։ Բալետը բեմադրվել է ըստ Ֆոկինի խորեոգրաֆիայի, Բակստի ձևավորման և զգեստների, Կոկտոյի սցենարի։ Բոլորն ունեին իրենց արժանիքները։ Սակայն ընդհանուր առմամբ բալետը ձանձրալի էր, արդյունավետությունից զուրկ և նույնիսկ Նիժինսկու և Կարսավինայի, Նելիդովի և Ֆրոմանի պարերը չկարողացան կյանք տալ դրան»[1]։ Բակստի դեկորացիան կատարվել է ըստ 12-րդ դարի Անգոր Տհոմի քմերական Բայոն տաճարային քանդակների պատկերների։ Համաձայն Գրիգորևի` «խորեոգրաֆիայի հիմքում հիմնականում ընկած էին սիամական պարերը, որը Ֆոկինը տեսել էր մի քանի տարի առաջ, սիամական խմբի` Սանկտ Պետերբուրգում ունեցած հյուրախաղերի ժամանակ»[4]։ «Երկնագույն աստված» և «Թամարա» բալետների պրեմիերաները հաջողություն չեն ունեցել»[5]։ Գրիգորևը գրել է բալետի անհաջողության մասին[6]։

Լիբրետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն ներկայացվել է ըստ Ժան Կոկտոյի և Ֆեդերիկո Մադրասոյի սցենարի[7]։

Առասպելական Հնդկաստանի ժամանակների տաք երեկո։ Աստղային երկնքի տակ, լողավազանի կենտրոնում հանգստանում էր սրբազան լոտոսը։ Ձախ կողմում տաճարի հսկայական ոսկեզօծ ամբարձիչ դարպասներն էին։ Բեմի խորքում, զոհասեղանի ճաղերի հետևում հոսում էր Գանգեսը։ Ամեն ինչ պատված էր վայրի ծաղկող բուսականությամբ։ Պատերից կախ էին ընկել սրբազան օձերը։ Ջրի մոտ ննջում էին հսկա կրիաները։

Երիտասարդը պատրաստվում էր քուրմ դառնալ։ Նախապատրաստվում էին ծիսական արարողակարգին։ Երեք աղջիկները բերում էին զոհաբերվող սիրամարգերին, մյուսները բերում էին մրգեր և ծաղիկներ։ Բայադերկաների և յոգերի պարերի ժամանակ երիտասարդին իր աշխարհիկ հագուստի վրայից հագցնում են հոգևորականի զաֆրանե հագուստ։

Հանկարծակի պահակների շրջանից հայտնվում է երիտասարդ աղջիկը և ընկնում է երիտասարդի ծնկների վրա և խնդրում է, որ նա չլքի իրեն` աստծուն ծառայելու համար։ Նա նրբորեն հեռացնում է աղջկան` շարունակելով մնալ էքստազի մեջ։ Քրմերը վիրավորում են աղջկան և արհամարհանքով փորձում են վռնդել նրան։ Չնայած նրանց սպառնալիքներին, աղջիկը իր պարով փորձում է հետ վերադարձնել իր սիրելիին։ Աղջկա պահվածքը խախտում է ձեռնադրման խորհուրդը։ Երիտասարդը նկատում է սիրելիին, նրան սկսում են տանջել կասկածանքները, և նա նետվում է սիրելիի մոտ։ Քուրմերը զայրանում են և իրենց հետևորդներին տանում են իրենց հետ։ Գերագույն քուրմը աղջկան սպառնում է սարսափելի պատժով` նրան շղթայում են և բանտարկում։ Լռության և միայնության մեջ նա փորձում է ազատվել վանդակից, սակայն վանդակը դիմակայում է թույլ ճնշմանը։ Հայտնվում են չար ոգիները (Ֆոկինի գրոտեսկային հրեշները[8]), որոնք ուզում էին բռնել աղջկան։ Այստեղ հանկարծ նա հիշում է լոտոսին։

Լողավազանը ողողվում է լույսով, և երևում է լոտոսը, որտեղից հայտնվում է աստվածուհին։ Հետևելով նրա ձեռքի շարժմանը` ջրից հայտնվում է աստված, որն ամբողջությամբ կապույտ էր, միայն շրթունքները և եղունգները արծաթագույն էին։ Աստվածուհին նրան ցույց է տալիս տառապյալին։ Իր սրընթաց պարով կապույտ աստվածը հնազանդեցնում է չար ոգիներին։ Դուրս են գալիս քուրմերը` համոզվելու համար, որ պատիժը գործում է, սակայն հրաշքը տեսնելուց հետո նրանք ծնկի են գալիս։ Լոտոսի աստվածուհին հրամայում է ազատել աղջկան։ Վախից դողացող քահանաները ենթարկվում են հրամանին։ Տաճարում բուդդայական երջանկության մթնոլորտ էր։ Սիրահարները գրկախառնված հանդիպում են։ Աստվածուհու նշանով հայտնվում է դեպի երկինք տանող ոսկե աստիճան։ Աստվածուհին թաքնվում է լոտոսի ծաղկի մեջ, կապույտ աստվածը երկինք է բարձրանում[7]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912 թվական մայիսի 13` «Կապույտ աստված» («Երկնագույն աստված»), մեկ գործողությամբ հնդկական առասպել։ Սցենարը` Ժ. Կոկտոյի և Ֆ. Մադրասի, երաժշտությունը` Ռ. Անի, խորեոգրաֆիան` Մ. Ֆոկինի, ձևավորումը` Լ. Բակստի։ Դիրիժոր` Դ. Ինգելբրեխտ[9][10] ({{Դ. Ինգելբրեխտ [tsfn|Ֆոկին|1981|loc=Դոբրովոլսկայա։ Մ. Ֆոկինի բեմադրությունների ցանկ |с=465}} Désiré-Emile Inghelbrecht[11]), ռեժիսոր` Ս. Գրիգորև։ Շատլե թատրոն, Փարիզ[12]։

Գործող անձինք և կատարողներ[3][13]

  • Կապույտ աստված` Վացիսլավ Նիժինսկի [14][15]
  • Աստվածուհի` Լ. Նելիդով
  • Երիտասարդ աղջիկ` Տ. Կարսավինա [16]
  • Երիտասարդ տղա` Մաքսիմիլյան Ֆրոման [17]
  • Բայադերկա` Բ. Նիժինսկայա
  • Գլխավոր քուրմ` Մ. Ֆյոդորով
  • Սիրամարգերին բերող աղջիկներ` Պիլց, Աստաֆևա, Չերնիշյովա [3]

Վերաբեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական հոկտեմբերի 25` բեմադրությունն ըստ Անդրիսա Լիեպի, Կրեմլի բալետի խմբի հետ, երաժշտությունը` Ալեքսանդր Սկրաբինայի, խորեոգրաֆիան Ուեյն Իգլինգի (Wayne Eagling, English National Ballet), զգեստները և դեկորացիան` Լեոն Բակստի, վերականգնել է Աննա Նեժնայան
  • Կապույտ աստված` Նիկոլայ Ցիսկարիձե
  • Աստվածուհի` Իլզե Լիեպա
  • Աղջիկ` Ն. Բալախնիչևա
  • Երիտասարդ` Յուրի Բելոուսով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գրիգորև, 1993, Գլուխ 4. 1912, էջ 67
  2. Les ballets russes, 2009, էջ 256
  3. 3,0 3,1 3,2 Programme officiel, էջ 27
  4. Գրիգորև, 1993, Գլուխ 4. 1912, էջ 62—63
  5. Գրիգորև, 1993, Գլուխ 4. 1912, էջ 68
  6. Գրիգորև, 1993, Գլուխ 4. 1912, էջ 69
  7. 7,0 7,1 Programme officiel, էջ 28
  8. Фокин, 1981, Эволюция танца, էջ 351
  9. Գրիգորև, 1993, Բալետների ցանկ, որոնք իրագործվել են Դյագիլևի ռուսական բալտի կողմից, էջ 326
  10. Սուրից, 2009, էջ 406
  11. Le dieu bleu
  12. Գրիգորև, 1993, Բալետների ցանկ, որոնք իրագործվել են Դյագիլևի ռուսական բալետի կողմից, էջ 326
  13. Գոդձինա, 1981
  14. Գոդձինա, 1981
  15. Կրասովսկայա, 1997
  16. Սոկոլով Կամինսկիյ, 1997
  17. Суриц, 2009, էջ 406

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Годзина Я. С. Синий бог // Балет : Энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М. : Советская энциклопедия, 1981. — 623 с.
  • Григорьев С. Л. Балет Дягилева, 1909—1929 = The Diaghilev Ballet. 1909—1929 / Пер. с англ. Чистяковой Н. А.; предисл. и ком. В. В. Чистяковой. — М.: Aртист. Pежиссёр. Tеатр, 1993. — 383 с. — (Ballets Russes). — 5000 экз. — ISBN 5-87334-002-1
  • Красовская В. М. Русский балетный театр начала XX века : Хореографы. — Л. : «Искусство», 1971. — Кн. 1. — С. 364—366. — 526 с. — 22 000 экз.
  • Суриц Е. Я. История «Русского балета», реальная и фантастическая в рисунках, мемуарах и фотографиях из архива Михаила Ларионова / Научн. ред. Елизавета Суриц, Глеб Поспелов. — М.: Издательская программа «Интерроса», 2009. — 432 с. — («Первая публикация»). — ISBN 978-5-91491-013-3
  • Фокин М. М. Против течения / Ред. Г. Н. Добровольская; составление Ю. В. Слонимского, Г. Н. Добровольской. — 2-е изд., доп. и испр. — Л.: Искусство, 1981. — 510 с.
  • Les ballets russes :

[фр.] : Catalog d’exposition [Paris, Bibliothèque-musée de l'Opéra, 24 novembre 2009 – 23 mai 2010] / Direction de Mathias Auclair et Pierre Vidal ; assistés de Jean-Michel Vinciguerra ; préface de Bruno Racine. — Montreuil : Gourcuff Gradenigo, 2009. — 299 p. — ISBN 978-2-35340-067-6.

  • «Programme Officiel des Ballets Russes / Théâtre du Châtelet, mai–juin 1912» (PDF) (ֆրանսերեն). Bibliothèque nationale de France. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les Saisons Russes Blue God 2008 ՅուԹյուբում — возобновление балета «Синий бог», постановщик Андрис Лиепа, Кремлёвский балет, запись 2008 года
  • Красовская В. М. Нижинский Вацлав Фомич // Русский балет : Энциклопедия / Ред. Е. П. Белова, Г. Н. Добровольская, В. М. Красовская, Е. Я. Суриц. — М. : Большая Российская энциклопедия, Согласие, 1997. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85270-099-1.
  • Соколов-Каминский А. А. Карсавина Тамара Платоновна // Русский балет : Энциклопедия / Ред. Е. П. Белова, Г. Н. Добровольская, В. М. Красовская, Е. Я. Суриц. — М. : Большая Российская энциклопедия, Согласие, 1997. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85270-099-1.
  • «Синий бог». Благотворительный фонд имени Мариса Лиепы. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  • «Spectacle: Le dieu bleu» (ֆրանսերեն). Bibliothèque nationale de France. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.