Կաչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաչին, Կաչինի պետություն, ազգային ինքնավար պետություն Բիրմայական Միության կազմում, Իրավադի գետի վերին հոսանքի ավազանում։ Տարածությունը 87, 8 հազար Կմ2 է, բնակչությունը՝ 687 հազար (1969)։ Գլխավոր քաղաքը՝ Մյիչինա։ Բարձրլեռնային, նոսր բնակեցված և տնտեսապես չյուրացված շրջան է։ Արդյունահանում են թանկարժեք քարեր (Տոմոյի շրջան)։ Զբաղվում են անտառամթերմամբ, բրնձի, շաքարեղեգի մշակությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png