Կամո Նիգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Նիգարյան
Ի ծնեԿամո Նիգարյան
Ծնվել է1950
ԾննդավայրԳյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 23, 2011(2011-12-23)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973)
Մասնագիտություննկարիչ

Կամո Նիգարյան (1950, Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2011(2011-12-23), Երևան, Հայաստան), նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին Ադրբեջանի Խանլար (Ելենենդորֆ) քաղաքում[1]։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Երաժշտությունը եղել է նրա ինքնարտահայտման և որոնման ձևերից մեկը և 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը։

Ձևավորել է Գյումրու Մերկուրովի թանգարանը, «Ձիթողցենց տունը», Երևանի «Մոնումենտի», «Հեղափոխության», Եղիշե Չարենցի թանգարանները[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Նիգարյանը համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանս-ավանգարդիա շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումների Կամո Նիգարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հիշողությունների վերահսկմանը ենթակա է միայն ու միայն անցյալը … Գիտակցությամբ է սրբագրվում հիշողությունը…Եվ գիտակցության ուրվագծերն են որոշարկում մեր ճամփորդության երթուղին … Ճամփորդեք ձեր հիշողության ալիքներով։ Շուռ բերեք ձեր ներսը։ Հակառակ դեպքում չեք կարողանա ինքներդ ձեզ հակադրել իրականությանը։ Հնարավոր է, որ սա տխուր իրողություն է, բայց՝ փաստ։

Արվեստը պիտի վրդովմունք առաջացնի, դա է սկիզբների սկիզբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kamo Nigarian: Schizopolis Exhibition Opens at CCA». www.cmf.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  2. «Nigaryan, Kamo | Armenian Photography Foundation». lusadaran.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  3. «Վառեք լույսը ձեր գիտակցության մութ սենյակում»,Կամո Նիգարյան
  4. Հետմահու ու անհայտ նկարներով
  5. «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս». Իշխանության և բռնության հարաբերության թեման համակցող 17 աշխատանք՝ մեկ տեղում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]