Կաղնի-տոհմապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

«Կաղնի-տոհմապետ» (ռուս.՝ Дуб-патриарх), ծառ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Դուբովկա քաղաքում, դաշնային նշանակության բնության հուշարձան և քաղաքի գլխավոր խորհրդանիշը։ Աճում է «Դուբովկա» առողջարանային տարածքում գտնվող Վոլգոգրադի ջրամբարի ափի անտառապարկի տարածքում։ Տեսակը՝ կաղնի ամառային, բարձրությունը՝ 18 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի օգոստոսին, Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, երբ գերմանական ֆաշիստական ավիացիան ռմբակոծեց քաղաքը, չորս մեծ բեկորներ ընկան ծառի բնի մոտ, որոնց հետքերը մնացին[1]։

1993-2006 թթ. «Կաղնի-տոհմապետը» համարվել է տարածաշրջանային նշանակության բնության հուշարձան, իսկ 2006 թվականից՝ տեղական նշանակության[2]։

2000-ական թվականների կեսերին ծառը գտնվում էր ոչնչացման սպառնալիքի ներքո, քանի որ ամեն տարի ջրհեղեղների և հորդառատ անձրևների պատճառով հողը սահում էր և կաղնին գնում էր դեպի ջրամբար։ Դա կանխելու համար տեղացիները իրենց միջոցներով ամրապնդեցին ափը[3][4]։

2007 թվականի սեպտեմբերին Համառուսական հողանտառմելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներն իրականացրեցին մի շարք միջոցառումներ` ծառի արմատային համակարգի ամրապնդման համար[5]։

2012 թվականի մարտին տեղի համայնքի ջանքերի շնորհիվ կաղնին ընդգրկվել է «Ծառերը` կենդանի բնության հուշարձաններ» համառուսական ծրագրի մեջ։ Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ, որտեղ ընդգրկված էին Ռուսաստանի առաջատար փորձագետներ և գիտնականներ, կաղնին ներառվել է Ռուսաստանի հնամենի եզակի ծառերի ռեեստրում[2]։

2014 թվականի գարնանը իրականացվել է հողի պնդացում և կաղնու շրջակայքը բարեկարգվել է[6]։

2015 թվականի մայիսին Վոլգոգրադի բուսաբանական այգու մասնագետները ծառի վիճակի վերաբերյալ հետազոտություն են անցկացրել։ Գիտնականները կարծում են, որ կաղնին կարելի է կլոնավորել կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում և տնկիներ դնել, որոնք կարող են օգտագործվել կաղնու պուրակներում կամ տարածաշրջանի մեծ քաղաքների կանաչապատման համար[7]։

Մինչև 2015 թվականը, կարծում էին, որ ծառը տնկվել է 1594 թվականին, այսինքն այն 420 տարեկան է։ 2015 թվականի հունիսի 9-ին «Առողջ անտառ» Անտառային փորձաքննության ՊՈԱԿ-ի կենտրոնի մասնագետներն անցկացրեցին կաղնու ծառի և անտառի ընտրված նմուշների փորձաքննություն`ծառի ճշգրիտ տարիքը հաստատելու համար։ Գիտնականների կարծիքով, կաղնու տարիքը 231 է[8]։

2015 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Կաղնի-տոհմապետի» կարգավիճակի դաշնային նշանակության կենդանի բնության հուշարձանի շնորհման հանդիսավոր արարողությունը[9][10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 18 մետր է, 1,5 մ բարձրությունից սկսվում է ճյուղավորվել։ Լայնասաղարթ է, ուժեղ ճյուղերով և հզոր բնով. ծառի հաստությունը՝ 7 մ, տրամագիծը բարձրությամբ՝ 1,3 մ - 2.22 մ։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lեգենդի համաձայն, այս կաղնու տակ են նստել Եմելյան Պուգաչովը և Ստեպան Ռազինը[11]։ 2015 թվականին, ծառի տարիքը որոշելուց հետո, այս լեգենդը անհիմն էր, քանի որ այդ անհատները մահացել են նախքան կաղնու ի հայտ գալը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Легендарному дубу в Дубовке присвоен статус памятника всероссийского значения» (ռուսերեն). ГТРК «Волгоград-ТРВ». 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 Екатерина Елфимова (2012 թ․ մայիսի 15). «Патриарх уходит под воду» (ռուսերեն). Газета «Волгоградская Правда». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «Жители Дубовского района обеспокоены судьбой дуба-долгожителя» (ռուսերեն). ГТРК «Волгоград-ТРВ». 2012 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Дуб-патриарх обещают спасти» (ռուսերեն). ГТРК «Волгоград-ТРВ». 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «Операция «Корни»» (ռուսերեն). Газета «Волгоградская газета». 2007 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Легендарному дубу-патриарху исполнилось 420 лет» (ռուսերեն). ГТРК «Волгоград-ТРВ». 2014 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Московские дендрологи исследуют старейшие дубы Волгоградской области» (ռուսերեն). Волгоградское деловое телевидение. 2015 թ․ հունիսի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  8. Сергей Викторов (2015 թ․ հունիսի 19). «Анциферов: «Деревья-памятники в Дубовке откроются в начале сентября»» (ռուսերեն). v1.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. Олег Сарайко (2015 թ․ սեպտեմբերի 3). «В Волгограде подписан договор об охране природного наследия региона на федеральном уровне» (ռուսերեն). Региональный информационно-аналитический центр. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Олег Сарайко (2015 թ․ սեպտեմբերի 3). «Деревья-старожилы признаны памятниками живой природы федерального значения» (ռուսերեն). Комитет природных ресурсов и экологии Волгоградской области. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  11. Владимир Усачев (2015 թ․ հունիսի 8). «В городе Дубовка растет дуб-патриарх. Дереву 420 лет, а обхватить его смогут не менее 8 человек». Народный путеводитель (ռուսերեն). Общественное телевидение России. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]