Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 2, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Telephone» (հայերեն՝ Հեռախոս), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երկրորդ՝ «The Fame Monster» մինի-ալբոմից։ Ձայնագրվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի Բիոնսեի հետ։ Երգը գրել են Գագան, Ռոդնի Ջերքինսոնը, ԼաՇաուն Դենիելսը, Լազոնեթ Ֆրանկլինը և Բեյոնսեն, իսկ պրոդյուսերը եղել է Darkchild-ը (Ռոդնի Ջերքինսոնը)։ Երգի հիմնական թեման Գագայի վախն է նրանից, թե աշխատանքի նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինքը չի կարողանա իրեն թույլ տալ հանգստանալ և զվարճանալ, սակայն երգի տեքստն ավելի շատ այն մասին է, որ երգչուհին, գտնվելով ակումբում, ուղղակի չի ցանկանում պատասխանել իր ընկերոջ զանգերին։ Երգի երաժշտությունը գրված է արագ տեմպով, պայթական կրկներգով և կրկնակի բիթերով։

«Telephone» երգն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ովքեր երգն անվանել են «The Fame Monster» ալբոմի ամենավառ պահերից մեկը։ Երգը հայտնվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթների լավագույն տասնյակներում, այդ թվում բարձր հորիզոնականներ է զբաղեցրել... Ավելին