Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 30, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Դրոշը
Դրոշը

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է Արևմտյան կիսագնդում։ ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 3-4-րդ պետությունն է (վիճարկելի)։

Ձևավորվել է 1776 թ-ին, երբ բրիտանական 13 նահանգ միավորվեցին և հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են. Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները` Խաղաղ օվկիանոսում։ շարունակել...