Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 11, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

The Cure, բրիտանական ռոք խումբ, որ ձևավորվել է Անգլիայի Քրոուլի բնակավայրում (անգլ.՝ Crawley) 1976 թվականին: Գոյության ընթացքում խմբի կազմը մեկ անգամ չէ, որ փոփոխության է ենթարկվել, նրա միակ անփոփոխ մասնակիցը մնում է մենակատար, վոկալիստ, կիթառահար և երգերի հեղինակ Ռոբերտ Սմիթը:

Խումբը ձևավորվել է 1970-ական թվականների վերջում՝ պոստփանկի և նոր ալիքի բումի շրջանում, որ Մեծ Բրիտանիայում եկել էին փոխարինելու փանք ռոքին: Խմբի առաջին սինգլը կոչվում էր «Killing an Arab», իսկ առաջին ձայնասկավառակը՝ Three Imaginary Boys (1979): 1980-ական թվականներին The Cure խումբը ձայնագրեց նիհիլիստական, խավար և ողբերգությամբ լի աշխատանքներ: Pornography (1982) ձայնասկավառակի թողարկումից հետո խմբի գոյությունը դրվեց հարցականի տակ, և Սմիթը որոշեց փոխել նրա ոճը: Սկսած «Let’s Go to Bed» (1982) սինգլից՝ The Cure-ը սկսեց ավելի հաճախ ձայնագրել թեթև, փոփ երաժշտությանն ուղղվածություն ունեցող երգեր: 1980-ական թվականների վերջին հաջող ձայնասկավառակների շարքի շնորհիվ՝ The Cure-ի ճանաչվածությունը աճում էր, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ «Lovesong», «Just Like Heaven» և «Friday I’m in Love» երգերը հայտնվեցին Billboard Hot 100-ում: 1990-ական թվականների սկզբին The Cure խումբը դարձավ ամենահայտնի խմբերից մեկը ալտերնատիվ ռոքի ժանրում: 2004 թվականի տվյալներով... Ավելին