Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 24, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վերմախտի զորքերը անցնում են ԽՍՀՄ սահմանը
Վերմախտի զորքերը անցնում են ԽՍՀՄ սահմանը

«Բարբարոսա» գործողություն (գերմ.՝ Weisung Nr. 21. Fall Barbarossa, Գերմանիայի թագավոր և Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Ֆրիդրիխ Բարբարոսա I-ի պատվին), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևելաեվրոպական ռազմական թատերաբեմում ԽՍՀՄ ներխուժելու Երրորդ Ռայխի ծրագիր և Հայրենական մեծ պատերազմի նախնական փուլում այդ ծրագրին համապատասխան իրականացվող ռազմական գործողություն: Ծրագիրն իրականացնելու Հիտլերի որոշումը շրջադարձային էր Երրորդ Ռայխի պատմության մեջ, որը 4 տարի հետո բերեց նրա լիակատար փլուզման:

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների կառավարման ժամանակ երկրում սկսում են մեծանալ ռևանշիստական տրամադրությունները: Նացիստական քարոզչամեքենան հորդորում էր Գերմանիայի ղեկավարությանը գրավել արևելքի տարածքները:շարունակել...