Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 2, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ապոպտոզային ազդակների փոխանցումը CD95, TNFR1 և DR3 մահվան ընկալիչներով
Ապոպտոզային ազդակների փոխանցումը CD95, TNFR1 և DR3 մահվան ընկալիչներով

Ապոպտոզ (հին հունարեն՝ ἀπόπτωσις - տերևաթափ), բջջի կենսաբանորեն ծրագրավորված մահ (ԲԾՄ), որի արդյունքում բջիջը բաժանվում է պլազմատիկ թաղանթով սահմանափակված առանձին մարմնիկների: Մահացած բջջի բաժանված հատվածները սովորաբար արագորեն (միջինը՝ 90 րոպեում) ենթարկվում են ֆագոցիտոզի: Ապոպտոզի գործընթացը շարունակվում է 1-3 ժամ: Ապոպտոզի հիմնական ֆունկցիաներից է վնասված բջիջների ոչնչացումը: Բազմաբջիջ օրգանիզմներում ապոպտոզը մասնակցում է տարբերակման և մորֆոգենեզի գործընթացներին, բջջային հոմեոստազի պահպանմանը, իմունային համակարգի զարգացման և գործունեության կարևոր գործընթացների իրականացմանը: Ապոպտոզ նկատվում է բոլոր էուկարիոտներում՝ սկսած միաբջիջ պարզագույններից մինչև բարձրագույն օրգանիզմներ: Պրոկարիոտների ծրագրավորված մահվանը մասնակցում են էուկարիոտների ապոպտոզի սպիտակուցների համարժեքները: շարունակել...