Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 23, 2016 թ.
Appearance
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սկսած 1915 թվականից` տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է... Ավելին⇒