Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 13, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Համակարգչային ծրագրային ապահովում կամ պարզապես ծրագրային ապահովում, համակարգչի մաս, որը ի տարբերություն ֆիզիկական սարքակազմի՝ որից կառուցված է համակարգը, բաղկացած է տվյալներից կամ համակարգչային ցուցումներից։ Ինֆորմատիկայում և ծրագրային ապահովման ճարտարագիտությունում ծրագրային ապահովումը այն ամբողջ ինֆորմացիան է, որը մշակվում է համակարգչի, ծրագրերի և տվյալների կողմից։ Ծրագրային ապահովումը ներառում է այնպիսի համակարգչային ծրագրեր, գրադարաններ և տվյալներ, ինչպիսիք են ծրագրերի օգտագործման գրավոր ցուցումները կամ ինֆորմացիայի կրիչները։ Համակարգչային սարքակազմը և ծրագրային ապահովումը գործում են փոխկապակցված և իրատեսորեն չեն կարող օգտագործվել իրարից անկախ։

Կատարվող կոդն ամենացածր մակարդակում բաղկացած է մեքենայական լեզվի ցուցումներից, որոնք բնորոշ են առանձին պրոցեսորի՝ հիմնականում կենտրոնական մշակիչ հանգույցը։ Մեքենայական լեզուն բաղկացած է երկուական համակարգի թվերից կազմված խմբերից։ Դրանցով արտահայտվում են պրոցեսորի ցուցումները, որոնք անցնում են համակարգչի նախորդ վիճակից հաջորդին։ Օրինակ, հրահանգը կարող է փոխել համակարգչի որոշակի պահեստային դիրքում գտնվող արժեքը, ինչն անմիջականորեն չի երևում օգտվողին։ Հրահանգը կարող է նաև անուղղակիորեն պատճառ հանդիսանալ, որպեսզի համակարգչի էկրանին ինչ-որ բան հայտնվի։ Սա վիճակի փոփոխություն է, որը... Ավելին