Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 10, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիդան տիեզերքից
Անտարկտիդան տիեզերքից

Անտարկտիդա (հուն.՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։

Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։ Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում` հիմնականում Անտարկտիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն)։ Անտարկտիդայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր)։

Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը` ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)։ Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis («Հարավային մայրցամաք») մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենի և Միխաիլ Լազարևի «Վոստոկ» և «Միրնի» ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին։

Շարունակել