Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 18, 2023 թ.
- ... Էփլի հիմնադիր Սթիվ Ջոբսի թիմի առանցքային դերակատարներից մեկը և նրա գլխավոր ընդդիմախոսը եղել է մոր կողմից հայուհի շուկայագետը։ Նրա կերպարը երկու տարբեր ֆիլմերում մարմնավորել են Էբիգեյլ Մաքքոնելը և հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը։
- ... Ճապոնիայում կառուցված է 16-հարկանի գրասենյակային մի շենք (լուսանկարում), որի միջով անցնում է մայրուղի՝ զբաղեցնելով 5-րդից 7-րդ հարկերը։
- ... այն, ինչ Ռուսաստանում «եռյակ» էր կամ «Բասմանի արդարություն», Միացյալ Նահանգներում կոչվում է «Կենգուրուի դատ»։
- ․․․ 1970-ական թվականներին Միացյալ Նահանգներում մարդիկ ոչ միայն հավատացել են մարդանման հսկա էակի գոյությանը, այլև նրան որսալու համար հատուկ թակարդ են կառուցել, որն այժմ դարձել է զբոսաշրջային այցելությունների վայր։
- ․․․ Փրովիդենս քաղաքի ծերանոցում մահացողների հարազատներից շատերը այս կենդանու օգնությամբ են հնարավորություն ստացել հրաժեշտ տալ վերջիններիս։