Կաձուո Տաոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաձուո Տաոկա
ճապ.՝ 田岡 一雄
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1913(1913-03-28)
ԾննդավայրSanshō, Miyoshi district, Տոկուսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնական կայսրություն
Մահացել էհուլիսի 23, 1981(1981-07-23) (68 տարեկան)
Մահվան վայրԱմագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնական կայսրություն և  Ճապոնիա
Մասնագիտությունհանցագործ
ԱնդամությունYamaguchi-gumi?
ԵրեխաներMitsuru Taoka? և Yuki Taoka?
 Taoka Kazuo Վիքիպահեստում

Կաձուո Տաոկա (ճապ.՝ 田岡 一雄, մարտի 28, 1913(1913-03-28), Sanshō, Miyoshi district, Տոկուսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնական կայսրություն - հուլիսի 23, 1981(1981-07-23), Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), յակուձայի ամենահայտնի կնքահայրերից մեկը [1]։

Հայտնի է որպես հանցագործ աշխարհի «Կնքահայրերի կնքահայր» և «ճապոնական կնքահայր»՝ Տաոկան 1946-1981 թվականներին Յամագուծի-գումիի երրորդ կումիչոն էր՝ Ճապոնիայի խոշորագույն յակուձա կազմակերպությունում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաոկան որբ է եղել, մեծացել է որպես երիտասարդ փողոցային մարտիկ Կոբեում, Յամագուծի-գումիի ղեկավար՝ Նոբորու Յամագուծիի գլխավորությամբ։

Ես երբեք չեմ ցանկացել յակուձա լինել։ Նախկինում աշխատում էի Կավասակի Նավահանգստում, բայց ես տհաճ միջադեպ ունեցա տնօրենիս հետ, որից հետո լքեցի ընկերությունը, ուստի նաև չկարողացա տուն վերադառնալ։

Նա իր ողջ կյանքի համար ստացավ  «Կումա» («Արջ») մականունը՝ համաձայն իր վայրի բնավորության, ինչի պատճառով ճանկռել էր հակարակորդի աչքը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բանտարկվեց սպանության համար 1937-1943 թվականներին և ստանձնեց կումիչոյի դերը երեք տարի անց՝ 33 տարեկան հասակում։ Ընկերոջ առաջարկը Տաոկային ստիպեց հասկանալ, որ գաղտնի տնտեսական գործունեությունը փակուղի կտանի։ Եթե ձեռքերդ մտցնես դրա մեջ, փորձանքի մեջ կհայտնվես ու կհարցաքննվես ոստիկանության կողմից։ Բարձր արժեք, ցածր շահույթ։ Դրանից հետո Տաոկան լիարժեք նավահանգստային բեռնափոխադրումների բիզնես սկսեց։

Իր ղեկավարության ընթացքում Տաոկան ընդլայնեց Յամագուծի-գումին՝ այն դարձնելով Կոբեի նավահանգիստներում գտնվող գործադուլը խաթարող փոքր խմբավորումից մինչև աշխարհի ամենամեծ հանցավոր սինդիկատը, որի զարգացման գագաթնակետին ավելի քան 10,000 անդամ կար։ Հայտնի իր կասկածամտությամբ և զգուշավորությամբ մրցակից յակուձա կլանների նկատմամբ՝ նա 1963 թվականին հրաժարվեց միանալ Կանտո-կային՝ յակուձաների միջև համադաշնությանը։ 1972 թվականին՝ երկու ավազակախմբերի միջև լարվածությունից հետո, Տաոկան դաշինք  կնքեց Յամագուծի-գումիի և Ինագավա-կայի միջև՝ իր տանը տեղի ունեցած սակազուկիի արարողության ժամանակ։

Նրան հաջողվել է ողջ մնալ 1978 թվականի մահափորձից հետո, երբ Կիոտոյի գիշերային ակումբներից մեկում, ինչ-որ անորոշ պարային ցուցահանդեսի ժամանակ, Յամագուծի-գումի մրցակից հանցախմբի՝ Մացուդա-գումիի (松田組) անդամներից մեկը  կրակել է նրա պարանոցին։ Մի քանի շաբաթ անց հարձակվողին մահացած են գտել Կոբեի մոտ գտնվող անտառում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ղեկավարել է Յամագուծի-գումին մինչև իր մահը՝ 1981 թվականը, երբ մահը վրա է հասել սրտի կաթվածից։ Նրա կինը՝ Ֆումիկոն, կարճ ժամանակով զբաղեցրել է ավազակախմբի ղեկավարի դերը, մինչև 1984 թվականին ընտրվել է նոր կումիչո՝ Մասահիսա Տակենական։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1990 թվականներին նրա դուստրը՝ Յուկին (1964 թվական), ամուսնացած էր Կիտարոյի՝ հայտնի ճապոնացի նյու-էյջ (new-age) երաժշտի հետ։ Նրա որդին՝ Միցուրու Տաոկան (1943–2012 թվականներ) Ճապոնիայում  ֆիլմերի պրոդյուսեր էր և ամուսնացած էր դերասանուհի Էիկո Նակամուրայի հետ, մինչև վերջինս 1975 թվականին ինքնասպանություն գործեց իրենց տանը՝ գազից թունավորվելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The Yakuza, the Japanese Mafia». The Crime Library. truTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
Նախորդող՝
Նոբորու Յամագուչի
Կումիչո Յամագուծի-գումիի
1946-1981
Հաջորդող՝
Մասահիսա Տակենակա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձուո Տաոկա» հոդվածին։