Կալցիումի կարբիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալցիումի կարբիդ
Karbid vápenatý.JPG
Calcium carbide formula.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Կալցիումի կարբիդ
Քիմիական բանաձև CaC2
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 64,0994 (±0,004) գ/մոլ
Ագրեգատային վիճակ պինդ
Խտություն 2,22 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան 2300 °C
Դասակարգում
CAS համար 75-20-7
SMILES [Ca+2].[C-]#[C-]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)


Կալցիումի կարբիդ, կալցիումի միացությունը ածխածնի հետ։ Քիմիական բանաձը՝ CaC2։ Տեխնիկայում կիրառվող արժեքավոր կարբիդներից է։

Արտաքին հատկանիշներ[խմբագրել]

Քիմիապես մաքուր կալցիումի կարբիդը անգույն է (տեխնիկականը՝ գորշ սպիտակավունից սև), խտություկը՝ 2200 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2300°C։ Ջրի հետ փոխազդելիս անջատում է ացետիլեն՝
CaC2 + 2H2O → C2H2+ Ca (OH)2

Առաջացած ջերմությունը (30, 4 կկալ/մոլ) հեռացնելու համար ջուրը վերցվում է ավելցուկով։

Ստացում[խմբագրել]

Ստացվում է էլեկտրական վառարաններում (1900-1950°C)՝ CaO + 3C → CaC2 + CO փոխազդեցությամբ։ Հումք են ծառայում կիրը, կոքսը կամ անտրացիտը։ Կիրառվում է գլխավորապես ացետիլեն, կալցիումի ցիանամիդ ստանալու և ալկալիական մետաղները վերականգնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png