Կալցիումի ցիանամիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալցիումի ցիանամիդ
Calcium cyanamide.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում կալցիումի ցիանամիդ
Քիմիական բանաձև CaCN2
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 80,10 գ/մոլ
Ագրեգատային վիճակ Թափանցիկ բյուրեղներ
Խտություն 2,29 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան 1340 °C
Դասակարգում
CAS համար 156-62-7
SMILES [Ca+2].N#CN
RTECS GS6000000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալցիումի ցիանամիդ, CaCN2, ցիանաթթվի ամիդի (ցիանամիդի՝ H2N—C=N) կալցիումական աղ։

Անգույն, ջրում լուծելի բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 1300°C, խտությունը՝ 2290 կգ/մ3։ Թունավոր է։ ՏեխՆիկական նյութը, որն ստացվում է 1000°C-ում ազոտի հոսքում կալցիումի կարբիդը շիկացնելով, մուգ մոխրագույն փոշի է, պարունակում է կալցիումի ցիանամիդ (57-60%) և ածխածին։

CaC03+ 2NH3 → CaCN2+ 3H2G

Այս եղանակով ստացված կալցիումի ցիանամիդ պարունակում է 28% N։

Կալցիումի ցիանամիդ ելանյութ է ցիանական միացությունների, դիցիանդիամիդի, գուանիդինի, նիտրոգուանիդինի, մեղամինի և արժեքավոր այլ նյութերի ստացման համար։ Կալցիումի ցիանամիդը ազոտական պարարտանյութ է, դեֆոլիանտ և հերբիցիդ, արդյունավետ է թթուն թույլ հիմնային հողերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png