Կալոմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալոմել

Կալոմել (հունարեն՝ καλός— գեղեցիկ և μέλας— սև), սնդիկի քլորիդ, Hg2Cl2, քլորաջրածնական թթվի սնդիկային աղը։ Անգույն փոշի է։ Կծու ալկալիների կամ ամոնիակի ազդեցությամբ սևանում է (այստեղից էլ՝ անվանումը)։ Սևացման պատճառը շատ մանր վիճակում սնդիկի առաջացումն է.

Hg4Cl2+ 2NaOH= Hg+HgO+2NaCl+H2O

Hg2Cl2+2NH4OH= HgNH2Cl+Hg+NH4CI+2H2O

Խտությունը 7160 կգ/մ3 է։ Գոլորշիանում է առանց հալվելու, գոլորշիացման ջերմաստիճանը՝ 383, 7°C։ Զրում շատ քիչ է լուծվում։ Ստացվում է միարժեք սնդիկի աղերն աղաթթվով մշակելիս և այլ եղանակներով։ Կիրառվում է էլեկտրոդներ պատրաստելու համար, օրգանական սինթեզում (որպես կատալիզատոր), բժշկության մեջ (հակամանրէային միջոց)։ Բնության մեջ կալոմելը հազվադեպ հանդիպող միներալ է։ Առաջանում է սնդիկի հանքավայրերի օքսիդացման գոտում։ Ունի ալմաստի փայլ։ Կարծրությունը 1, 5 է՝ ըստ հանքաբանական սանդղակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png