Կալատրավա լա Վիեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոցի տեսքը
Կալատրավա լա Վիեխա
Calatrava la Vieja
Նկարագրություն
Տեսակդղյակ, հնագիտական հուշարձան և հուշարձան
ՏեղագրությունԿաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնք
Վարչական միավորԿառիոն դե Կալատրավա[1]
ԵրկիրԻսպանիա
ԿառուցվածԻբերիական ժամանակաշրջան
Քարտեզ
Քարտեզ
 Calatrava la Vieja Վիքիպահեստում

Կալատրավա լա Վիեխա (իսպ. Calatrava la Vieja), միջնադարյան կառույց է Իսպանիայում։ Այժմ համարվում է Հնագիտական Պարկի մաս, գտնվում է Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնքի կազմում։ Կալատրավան Ուշ միջնադարում Գուադիանա գետի հովտի միակ նշանավոր քաղաքն էր։

Անունը ծագում է (Արաբ.: قلعة رباح‎, տրանսլիտ. Qalʿat Rabāḥ, ‎) մի արաբ ազնվականի անունից,ով իշխել է այդտեղ 8-րդ դարում,թեև որպես ամրոց այն հիշատակվում է ավելի վաղ, դեռ Իբերիական ժամանակներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղամասի մասին հիշատակությունները վերաբերում են 785 թվականին։ 853 թվականին,երբ այն հակամարտության պատճառ էր Տոլեդոյի մուսուլմանների և Կորդովայի ամիրայության միջև, գրեթե հիմնովին ավերվել է, սակայն հետագայում վերակառուցվել է։ Ամրոցը վերակառուցել է Ալ-Հաքմանը, Մուհամմադ Առաջինի եղբայրը:Այն դարձել է տարաածաշրջանի կենտրոն։ Կորդովայի Խալիֆայության անկման ողջ շրջանում ամորցը ձեռք բերելու համար մրցակցության մեջ էին Թաիֆայի թագավորությունները՝ Սևիլիայի,Կորդովայի և Տոլեդոյի իշխանությունները:1147 թվականին Կալատրավան գրավվեց Ալֆոնսո 7-րդի կողմից՝դառնալով Ռեկոնկիստայի այդ փուլի ամենահեռավոր քրիստոնեական կենտրոնը:Ամրոցը գտնվում էր Տաճարականների միաբանության պաշտպանության ներքո, սակայն այն անհուսալի էր, ուստի Սանչո 3-րդ Կաստիլը առաջարկ արեց, որ ամրոցը կնվիրի նրան, ով կկարողանա այն պաշտպանել Մավրերից:Դիեգո Վելասքեզ անունով մի միաբան,ով մինչ կուսակրոն դառնալը ռազմիկ էր եղել՝ոգևորվելով ընդունեց առաջարկը։ Սանչոն նրան տվեց արտոնություն, և, կազմակերպելով բանակ՝ Տոլեդոյի արքեպիսկոպոս Խուան Երկրորդի աջակցությամբ կարողացավ 1158 թվականին հաջողությամբ ամրոցը պաշտպանել Մավրերի հարձակումներից։

15-րդ դարում,երբ Կալատրավայի իշխանը իր բնակավայրը տեղափոխեց Կարիոն դե Կալատրավա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալատրավա լա Վիեխա» հոդվածին։