Կալապան գյուղատեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալապան գյուղատեղի
ՎայրՎերին Ոսկեպար
ԲԾՄ1045

Կալապան, պատմական նախկին բնակավայր, գյուղատեղի Հայաստանի Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղի մոտ՝ Ոսկեպար գյուղից մոտավորապես 3,5 կմ հարավ-արևմուտք՝ լեռնաճյուղի անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1045 մ բարձրության վրա[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատեղիի պատմական անունը Կալապան է։ Տեղացիների շրջանում այն հայտնի է նաև Կլապաններ անունով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարով թվագրվող գյուղատեղին ներառում է համանուն եկեղեցու և գերեզմանոցի ավերակներով[1]։

Եկեղեցին թվագրվում է 13-րդ դարով և համանման միանավ կառույցներից առանձնանում է ավանդատների բացակայության պայմաններում շինության հիմնական լայնության համեմատ արևելյան ճակատի կարճված առանձնահատկությամբ։ Եկեղեցու համեմատաբար պահպանված հատվածներն են խորանի ետնապատն ու խորանի դիմաց գտնվող պատը։ Կառույցի շարվածքն իրականացվել է տեղական անմշակ քարերով և կրաշաղախով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան, 2013, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-08-31 Wayback Machine)։