Կալամբուրային հանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալամբուրային հանգ (ֆր.՝ calambour-բառախաղ), բանատողերի համահնչուն վերջավորություն` հանգի տեսակներից մեկը, որը կազմվում է հնչյուններով նման, բայց իմաստով տարբեր բառերից։ Հնչում է իբրև նախորդ տողի վերջավորության յուրօրինակ արձագանք։ Մեծ մասամբ կազմվում է ոչ թե մեկ, այլ երկու կամ ավելի հնչյուններից` դառնալով բարդ կամ բաղադրյալ հանգ։ Այդպիսի հանգի օրինակ է տալիս Թումանյանի հետևյալ տողերը.

Մեծ անտառից նա զատված
Մարդու կացնից ազատված`
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին։

3:Կյանքից հարբած անցավոր,

Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ-
Մահը բըռնում հանցավոր

Այսպիսի շատ հանգեր են ստեղծել Պետրոս Դուրյանը (հար ազատ-հարազատ, իմացավ-հիմա ցավ, ազգասեր-ազգ ա'ս էր), Ա. Վշտունին (վարսերը նրա-վառ սերը նրա, պարգանք-հարգանք, մութե թև-ու թեթև)։ Կալամբուրային հանգի օրինակ է նաև Պարույր Սևակի հետևյալ տողը. «Գիտի կործանել, բայց և... գործ անել»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 144