Ծծմբածխածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'Ծծմբածխածին ,

Ծծմբածխածին, , ծծմբի միացությունը ածխածնի հետ։

Քիմիական հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգույն, դուրեկան հոտով, ցնդող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –112,1 °C, եռմանը՝ 46,26 °C, խտությունը՝ 1292,7 կգ/մ³ (0 °C–ում)։ Օդում այրվում է բաց կապույտ բոցով.:

Լուծելիությունը ջրում շատ քիչ է. 100 գ ջրում, 0 °C–ում լուծվում է 0,26 ծծմբածխածին։ 150 °C–ից բարձր ջրով հիդրոլիզվում է։ Քլորի օքսիդի հետ փոխազդելիս առաջացնում է ֆոսգեն՝ : Ուժեղ օքսիդիչների (օրինակ, ) ազդեցությամբ քայքայվում է՝ անջատելով ծծումբ։

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության մեջ ստացվում է շիկացած փայտածխի վրայով 750–1000 °C–ում ծծմբի գոլորշիներ անցկացնելով կամ 500– 700 °C–ում կատալիզատորի (սիլիկահել) առկայությամբ մեթանի և ծծմբի գոլորշիները միմյանց հետ փոխազդելով։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է որպես լուծիչ և լուծահանիչ միջոց։ Անփոխարինելի լուծիչ է յուղերի, ճարպերի, խեժերի, կաուչուկի համար։ Լուծում է ծծումբը, ֆոսֆորը, յոդը, արծաթի նիտրատը և այլ նյութեր։ Եթերի, սպիրտի, քլորոֆորմի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ։ Ծծմբածխածնի հիմնական մասը ծախսվում է արհեստական մետաքսի (վիսկոզի) արտադրության մեջ։

Ֆիզիոլոգիական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծծմբածխածնի գոլորշիները թունավոր են, ազդում են նյարդային համակարգի վրա։ Թույլատրելի քանակությունը օդում 0,01 մգ/լ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1990. — Т. 2 (Даф-Мед). — 671 с. — ISBN 5-82270-035-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 128