Ծիծեռնակաբերդի բլուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակաբերդ (այլ կիրառումներ)
Ծիծեռնակաբերդի բլուր | |
---|---|
Ծիծեռնակաբերդի բլուրը թռչնի բարձրությունից, երևում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը | |
Տեսակ | բլուր |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Ջրլիցի ափին | Հրազդան |
Ծիծեռնակաբերդ, բլուր և զբոսայգի Երևանում, քաղաքի արևմտյան հատվածում, Հրազդան գետի աջ ափին։ Բլրի գագաթին պահպանվել է քառակուսի աշտարակներով փոքրիկ բերդ, իսկ բերդի և Հրազդանի միջև՝ խոշոր քարերով շարված պարսպապատ ամրոց-բնակատեղի, որը ուշ բրոնզի դարերին բնորոշ կառույց է։ Սրանից հյուսիս-արևմուտք տարածված է հնագույն դամբարանադաշտը։
1925 թվականին Երևանգէսի կառուցման ժամանակ ուշ բրոնզի դարի դամբարաններ են գտնվել Հրազդանի ձախ ափին։ Գետի աջ ափին, ինչպես և բլրի վրա, նոր շինությունների ժամանակ բացվել են նոր դամբարաններ և բնակավայրերի հետքեր։ Այստեղ գտնված են նաև նախամարդու բնակավայրի հետքեր[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տեսք Արարատի վրա բլուրից
-
Նախնադարյան բնակավայրի ավերակներ
-
Ծիծեռկանավերդի բլուրը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 849 — 992 էջ։
|