Խունիսավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խունիսավանքք

##Խունիսավանք (Ադրբեջան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Ադրբեջան գ. Կոմինտերն, Գետաբեկի շրջան, Ադրբեջան
Կոորդինատներ 40°36′38.03″ հս. լ. 46°07′31.48″ ավ. ե. / 40.610564, 46.12541240°36′38.03″ հս. լ. 46°07′31.48″ ավ. ե. / 40.610564, 46.125412
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Շրջան Գետաբեկի շրջան
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ կիսավեր
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 9-րդ դար

Խունիսավանք — միջնադարյան հայկական վանք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանում գտնվող Կոմինտերն գյուղի հարավային կողմում, Գետաբեկի գետի ձախ ափին[1]:

[խմբագրել] Պատմություն

Խունիսավանքը կառուցված է եղել 9-րդ դարում: Դա Հայաստանի պատմության հետարաբական ժամանակաշրջանն էր, որը նշանավորված էր վերականգնված հայկական Անիի թագավորության տնտեսական և քաղաքական վերելքով: Խունիսավանքի գմբեթի նման խաչաձև ոճով կառուցված է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Վարազգոմ վանքի եկեղեցին[2]:

Եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցն իր «Արցախ» գրքում վկայել է 1890-ական թվականների սկզբներին՝

Aquote1.png Հիմնուած է Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ, Գետաբակ անուն վտակի ձախ կողմում, որին մօտ է Մօլլալու թրքաբնակ գիւղն: Փոքր վանքս ունի կաթուղիկէ և գեղեցիկ շինութիւն. բայց այժմ անմարդաբնակ[3] Aquote2.png


1983 թվականին Խունիսավանքի գմբեթն ամբողջությամբ փլվել է [4]:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 85
  2. Jean-Michel Thierry. Eglises et Couvents du Karabagh, Antelais: Lebanon, 1991, p. 87
  3. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 314
  4. АРМЯНСКАЯ КУЛЬТУРА - ОБЪЕКТ АГРЕССИИ АЗЕРБАЙДЖАНА (ռուս.)
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով