Խոսրով Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խոսրով Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 8 (21), 1900[1]
Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 24, 1954(1954-03-24) (53 տարեկան)
Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանCentral Cemetery (Alma-Ata)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմետաղագործ
Հաստատություն(ներ)Ղազախստանի Սաթբաևի անվան ազգային տեխնիկական համալսարան[1]
Գործունեության ոլորտմետաղագործություն
ԱնդամակցությունՂազխստանի գիտությունների ազգային ակադեմիա[1]
Ալմա մատերՄոսկվայի հանքային ակադեմիա (1929)[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1941)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Խոսրով Կուրդինի Ավետիսյան (հոկտեմբերի 8 (21), 1900[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 24, 1954(1954-03-24), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մետալուրգ։ Ղազախական ԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1946)[2], տեխնիկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1939), Ղազախական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոկտեմբերի 8 (21)-ին, Կարսում[3]։ Ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան (այժմ՝ Մոսկվայի լեռնային ինստիտուտ) 1929 թվականին։ Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի լեռնագործ բանվորների արհեստակցական միության կազմակերպմանը, եղել նրա ղեկավարներից (1921-1923

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականից Ղազախստանի լեռնամետալուրգիական ինստիտուտի (այժմ՝ Ալմա-Աթայի պոլիտեխնիկական ինստիտուտի) ծանր մետաղների մետալուրգիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ 1946 թվականից՝ Ղազախական ԽՍՀ ԳԱ մետալուրգիայի և հարստացման ինստիտուտի գիտական ղեկավար։

Ավետիսյանը մեծ ավանդ ունի Ղազախական ԽՍՀ պղնձի մետալուրգիայի գիտական և տեխնիկական խնդիրների մշակման գործում։ Մահացել է մարտի 24-ին, Ալմա-Աթայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  3. Хосров Кургинович Аветисян (некролог) // Вестник Академии наук Казахской ССР. — 1954. — С. 99.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով Ավետիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 612