Խնձորենու լվիճներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնձորենու լվիճներ, խնձորենու վնասատուներ։ Պատկանում են Aphidiidae ընտանիքին։ Առավել վտանգավոր են խնձորենու կանաչ լվիճը (Aphis pomi), խնձորենու բրդապատ լվիճը (Eriosoma lanigerum)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան զարգանում է 8-15 սերունդ։ Ձմեռում են ձվերը՝ շիվերի վրա, բրդապատ լվիճի թրթուրները, երբեմն՝ անթև էգերը՝ խնձորենու արմատների և ծառաբնի վրա։ Կենսընթացի ցիկլը բարդ է։ Կարմիր գալային լվիճները տերևների վրա գոյացնում են թմբիկավոր բաց գալեր, բրդապատ լվիճը վնասում է արմատները, ճյուղերը և բները։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են խնձորենու մշակության գոտիներում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետացիայի ընթացքում սրսկում՝ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։