Խենոմելես Մաուլեի
Առաջարկվում է այս և Խենոմելես ճապոնական հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Խենոմելես Մաուլեի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Chaenomeles maulei ( M a s t. ) C. K. Schneid
|
Խենոմելես Մաուլեի (լատին․՝ Chaenomeles maulei ( M a s t. ) C. K. Schneid), վարդազգիների ընտանիքի, խենոմելես ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ թուփ է՝ մինչև 1 մ բարձրությամբ։ Ճյուղերը աղեղնաձև թեքված են։ Երիտասարդ ընձյուղները սկզբում կանաչ են, խիտ մազմզուկապատ, խորդուբորդ, աշնանը ստանում են դարչնամոխրավուն, այնուհետև՝ գորշամոխրավուն գունավորում, որոնց վրա 1-2 սմ երկարությամբ կոշտ, ամուր փշեր կան։ Տերևները լայն հակառակ ձվաձև են, բութ կամ սրածայր, սեպաձև կամ կլորավուն հիմքով, 3-5 սմ երկարությամբ, սղոցաատամնաեզր, մերկ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից բաց գույնի, 1-1,5 սմ երկարությամբ տերևակոթունով։ Տերևակիցը թեք երիկամաձև է կամ սրտաձև, երբեմն խոր կտրատված, մինչև աշուն չթափվող։ Ծաղիկները նարնջակարմիր են, 2,5-3,5 սմ տրամագծով, 2-6-ական հավաքված կարճացած ողկույզներում և տեղադրված ամբողջ ընձյուղների երկարությամբ։ Պտուղը ձևով խիստ փոփոխական է, 3-4,5 սմ երկարությամբ, դեղնականաչ, խիստ թթվաշ, բայց շատ բուրումնավետ։ Ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Ճապոնիայում, Կյուսյուից մինչև Հոնդո՝ լեռնային վայրերում։ Հայաստանի մշակության մեջ հաճախ է հանդիպում։ Համեմատաբար արագ է աճում։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևոտ վայրերում երբեմն այնքան առատ է ծաղկում, որ 40 սմ երկարությամբ ընձյուղի վրա բացվում են մինչև 60 ծաղիկներ։ Հատկապես լավ է աճում մեր հանրապետության բարձրլեռնային պայմաններում, որտեղ ոչ միայն հաջողությամբ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, այլև ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում է, եթե ծաղիկները չեն ոչնչանում բարձրլեռնային շրջաններին բնորոշ ուշ գարնանային ցրտահարություններից։ Այդ նպատակի համար հատկապես պիտանի է այս թփատեսակի ալպիական, ավելի ցածրաճ այլատեսակը, որը ավելի ցրտադիմացկուն է և ուշ է ծաղկում։ Վերջինս կարելի է օգտագործել Նաև բոլոր գոտիներում՝ ալպինարիաների և քարապարտեզների ձևավորման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 330։