Խարիս Յուսուպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարիս Յուսուպով
բաշկիրերեն՝ Харис Монасип улы Йосопов և ռուս.՝ Харис Мунасипович Юсупов
Ծնվել էօգոստոսի 24, 1929(1929-08-24)
ԾննդավայրԱրկաուլովո, Q16676028?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 7, 2009(2009-06-07) (79 տարեկան)
Մահվան վայրՌոշչինո, Սոսնովսկի շրջան, Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՉելյաբինսկի մարզ
Մասնագիտությունըմբիշ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
Սալավատ Յուլաևի շքանշան ԽՍՀՄ սպորտի վարպետ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ
ԵրեխաներՄարսել Յուսուպով

Խարիս Մունասիպովիչ Յուսուպով (բաշկիր.՝ Харис Монасип улы Йосопов, օգոստոսի 24, 1929(1929-08-24), Արկաուլովո, Q16676028?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2009(2009-06-07), Ռոշչինո, Սոսնովսկի շրջան, Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան), խորհրդային բաշկիր ըմբշամարտիկ, Չելյաբինսկում հիմնել է ձյուդոյի հարավուրալյան դպրոցը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Չելյաբինսկի մանկավարժական ինստիտուտը։

1958-1960 թվականներին եղել է «Սպարտակ» ԿՄԸ-ի մարզիչը, Կումերտաուի ՋԷԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգիչ։

1960 թվականին Չելյաբինսկում հիմնել է ձյուդոյի ուրալյան դպրոց։

1960-1970-ական թվականներին եղել է Չելյաբինսկի շտուրմանների բարձրագույն ավիացիոն ուսումնարանի ֆիզդաստիարակության դասախոս, «Դինամո» մարզական միության մարզային խորհրդի ավագ մարզիչ (ավագ, 1969)։

1969-1988 թվականներին (17 տարի) եղել է ԽՍՀՄ ձյուդոյի հավաքականի մարզիչ[3]։

1970-1973 թվականներին եղել է Օմսկի ֆիզկուլտուրայի ինստիտուտի Չելյաբինսկի մասնաճյուղի ավագ դասախոս։

1973 թվականին աշխատել է Չելյաբինսկի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, վարել է ըմբշամարտի ամբիոնը, 1995 թվականից՝ պրոֆեսոր։

1969-1988 թվականներին եղել է ԽՍՀՄ պատանիներին և երիտասարդների հավաքականների մարզիչ։

1993 թվականից Չելյաբինսկում անցկացվել են ձյուդոյի Խ. Մ. Յուսուպովի անվան միջազգային մրցաշարեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Челябинский рабочий — Башкиры». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  2. «Харис Батыр» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  3. Федерация дзюдо Челябинской области учебный Центр олимпийской подготовки по дзюдо Основатель дзюдо в Челябинской области

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]