Խաչեն (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)

Խաչեն, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն կամ Ծար գավառում, Թարթառ գետի վերին ավազանում։ Հիշատակում է Մովսես Կաղանկատվացին IX դարի 1-ին կեսին, Արցախի Առանշահիկների և Ուտիքի Միհրանյանների միջև տեղի ունեցած միջտոհմական պայքարի կապակցությամբ։ Խաչենը պատկանում էր Վերին Խաչենի տեր Ատրներսեհին՝ Մահլ Սմբատյանի որդուն։ Հավանաբար բերդն իսպառ ավերվել է սելջուկ-թուրքերի ասպատակություններից (XII դարի 1-ին կես), քանի որ հետագա դարերի գրավոր աղբյուրներում չի հիշատակվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 25