Խաղխաղի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղխաղի կամուրջ
Երկիր Ադրբեջան
ՏեղանքԽաղխաղ, Թովուզի շրջան, Ադրբեջան
Տեսակկամուրջ
Նյութքար
Հատում էԶակամ գետ
Երկարություն8,80 մ
Լայնություն4,23 մ

Խաղխաղի կամուրջ, կամուրջ Յանխլի գյուղի արևելյան եզրին՝ Զակամ գետի վրա, Զակամ գավառի տարածքում։ Ծովի մակերևույթից ունի 110 մ բարձրություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կամրջախելերի ստորին շարվածքի վաղ միջնադարին բնորոշ կառուցողական և քարի մշակման առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրելու, որ կամուրջն ավանդվել է մեր թվարկության առաջին դարերից՝ Խաղխաղի՝ Հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոց եղած ժամանակներից։ Հետագայում կատարված բազմաթիվ նորոգությունների շնորհիվ կանգուն է եղել մինչև 11-րդ դարի սկզբները[1]։

Դեռևս 1890 թվականին բանահավաք Սարգիս Քամալյանը նկարագրել է կամուրջը[1]

․․․ 3 ահագին կամար ունի և լայնանիստ սներ, որոնց մեջը դատարկ է, ծառայում է իբրև պահեստատեղի։ Մեջտեղի ոտը երկու կողմից դռներ ունի։ Կամուրջը խախտված է, չի բանում․․․Տեղը կոչվում է Խննալու կամ Խլխլանա։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի երկարությունը 8,80 մ է, անցուղու լայնությունը՝ 4,23 մ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]