Խաղաքարտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաքարտեր, ստվարաթղթե կամ պլաստմասսայե ուղղանկյուն քարտեր։ Օգտագործում են քարտային խաղերի, բախտագուշակության, աճպարարական հնարքներում (ֆոկուս) և այլն։ Խաղաքարտերի 1 հավաքածուն կոչվում է խաղատրցակ։ Քարտի այն երեսը, որը ցույց է տալիս քարտի նշանակությունը, կոչվում է քարտի երես, իսկ մյուս կողմը՝ շապիկ։ Մի կապուկի բոլոր շապիկները նույնն են։ ժամանակակից խաղերում օգտագործում են ֆրանսիական կամ նրա անգլիական (քանակով ավելի քիչ) տարատեսակները։ Որոշ խաղերում օգտագործում են հատուկ կոլեկցիոներական քարտեր։

«Ռուսական ոճ» կապուկ, 1911 թվական
54 քարտանոց ստանդարտ կապուկ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի կեսերի իտալական ափսե, որի վրա պատկերված է խաղի մի պահ
Եվրոպական խաղաքարտ 1461 թվական

Առաջին խաղաքարտերը ի հայտ են եկել Արևելյան Ասիայում։ Չինաստանում և Կորեայում խաղաքարտերը հիշատակվում են 12-րդ դարում։ Գոյություն ունեն նաև ավելի վաղ հիշատակումներ, որտեղ ասվում է երկարավուն թղթերի մասին, դրանք վերաբերում են 9-րդ դարում Թան դինաստիա (618-907 թվականներ) իշխանության տարիներին։ Մինչ թղթե քարտերի ի հայտ գալը, չինացիներն ու ճապոնացիները օգտագործում էին երկարավուն փայտյա, բամբուկե կամ փղոսկրե քարտեր։ Տարբեր մշակույթներում տարածվելու ընթացքում խաղաքարտերը որոշակի փոփոխության են ենթարկվել։ Հնդկաստանում խաղացել են կլոր քարտերով, որոնք անվանել են գաջիֆա։

Ստանդարտ կապուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արտադրողը օգտագործում է հատուկ ծածկույթ, քարտերը մաշվելուց պաշտպանելու և ավելի սահուն դարձնելու համար։ Ստանդարտ ֆրանսիական կապուկը իր մեջ ներառում է 54 խաղաքարտ։

Տարբեր խաղերի համար օգտագործվում է կամ ամբողջ կապուկը, կամ դրա կրճատված տեսակը։

  • 52 քարտ (լրիվ կապուկ, երկուսից մինչև տուզ)։
  • 36 քարտ (կրճատած կապուկ, վեցերից մինչև տուզ)։
  • 32 քարտ (փոքր կապուկ, յոթերից մինչև տուզ)։
  • 24 քարտ (իններից մինչև տուզ)՝ օգտագործվում է «հազար» կոչվող խաղի համար։

Կապուկի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրներում օգտագործվում է տարբեր կապուկներ։ Ֆրանսիականից բացի հայտնի են նաև․

Թղթաքարտի համագույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագույների անվանումները (առաջինը գրական հայերենով, մնացածը գործածական)

  • ՝ Ագռավ (ղառ, մաչա)
  • ՝ Խաչ (խաչիկ, ճանճ)
  • ♥️ ՝ Սիրտ
  • ՝ Ագուռ (քյարփինջ, քյափ)

Սիրտն ու ագուռը կարմիր համագույներ են, խաչը և ագռավը՝ սև։

Ուրիշ լեզուներով․[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական անվանումներ․[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչ - clubs
  • Ագուռ - diamonds
  • ♥️ Սիրտ - hearts
  • Ագռավ - spades

Տիտղոս․

  • «J» - Jack
  • «Q» - Queen
  • «K» - King
  • «A» - Ace

Ֆրանսիական անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչ-trèfles
  • Ագուռ-carreaux
  • ♥️ Սիրտ-cœurs
  • Ագռավ-piques

Տիտղոս։

  • «V» - Valet
  • «D» - Dame
  • «R» - Roi
  • «A» - As

Լեհական անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչ - trefl, żołądź [трэфль, жо́ўоньдьжь]
  • Ագուռ - karo, dzwonek [ка́ро, дзво́нэк]
  • ♥️ Սիրտ - czerwień, kier [чэ́рвень, кер]
  • Ագռավ - pik, wino [пик, ви́но]

Տիտղոս․

  • «В» = «J» — walet, Jopek [ва́лет, йо́пэк]
  • «Д» = «Q» — dama [да́ма]
  • «К» = «K» — król [круль]
  • «Т» = «A» — As [ас]

Խաղաքարտերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապիկ -քարտի արտաքին մասի մանր գծապատկերը, որը թույլ չի տալիս փոքր բծերին երևալ։

Ինդեքս -քարտի անկյունում քարտ արժեք նշող պատկեր կամ թիվ։

Կերպար -պատկեր (թագավոր և այլն)։

Ավագ քարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսք Անուն Նկարագիր և արժեք
1 Ջոկեր Քարտի վրա խեղկատակի պատկեր է՝ գունավոր կամ սև-սպիտակ։
2 Տուզ Քարտի վրա պատկերված է համագույներից մեկը և «Т» կամ «A» տառերը։
3 Արքա
  • Սրտի թագավոր- պատկերված է կարմիր թիկնոցով թրով և թագավորական իշխանության խորհրդանիշով։
  • Ագուռի թագավոր- պատկերված է արաբական հագուստով ձեռքին պահած կիսալուսնի տեսքով գավազան։
  • Ագռավի թագավոր -պատկերված է կարմիր թիկնոցով և չինական թագով։
  • Խաչի թագավոր -պատկերված է կապույտ թիկնոցով ձեռքին իշխանության խորհրդանիշով։
4 Թագուհի Յուրաքանչյուրը պատկերված է կարմիր շրջազգեստով, ձեռքին ծաղիկ իսկ գլխին թագ։
5 Վալետ Ամեն մի վալետ (զինվոր) հագած է վերնաշապիկ և գլխարկով է։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաքարտեր» հոդվածին։