Խաղաղության կամուրջ (Կալգարի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղաղության կամուրջ (այլ կիրառումներ)
Խաղաղության կամուրջ
Երկիր Կանադա
ՏեղանքԱլբերտա և Կալգարի
Տեսակհետիոտնային կամուրջ
Նյութպողպատ
Թռիչքների քանակ1
Հատում էԲոու գետ
ՃարտարապետՍանտիագո Կալատրավա
Քարտեզ
Քարտեզ

Խաղաղության կամուրջ (անգլ.՝ Peace Bridge), հետիոտնային կամուրջ Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում՝ Բոու գետի վրա։ Նախագծել է իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավան։ Բացվել է 2012 թվականի մարտի 24-ին։ Կամրջի հայտնի մականունն՝ «Մատների թակարդ կամուրջ»՝ պայմանավորված չինական մատների թակարդ գլուխկոտրուկի հետ ունեցած արտաքին նմանության[1]։

Կամուրջը կառուցվել է Կալգարի քաղաքի կողմից՝ միացնելու Բոու գետի հարավային արահետը և քաղաքի կենտրոնը Բոու գետի հյուսիսային արահետին և Սանիսայդ համայնքին։ Կամուրջը նախագծվել է աշխատանքի գնացող-եկող, Կալգարիի արահետներն օգտագործող մարդկանց համար հարմարավետություն ապահովելու համար։ Ամեն օր կամրջից օգտվում է 6000 մարդ։ 2012 թվականին կամուրջն ընդգրկվել է 10 լավագույն ճարտարապետական և 10 լավագույն հանրային տարածք նախագծերի մեջ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 8-ին Կալգարի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց LPT2008-49[4] զեկույցին, որի համաձայն սահմանվում էր 25 միլիոն դոլար՝ կառուցելու հետիոտնային 2 կամուրջ Բոու գետի վրա՝ մեկը Prince's Island այգու արևմտյան հատվածում, մյուսը՝ St. George's Island-ի արևմտյան հատվածում։ Վարչակազմը որոշում է ընդունվել կառուցել մեկ կամուրջ և մշակել հայեցակարգ երկրորդ Կամրջի համար[փա՞ստ]:

Կամրջի շինարարությունը սկսվել է 2010 թվականի մարտին։ Կամրջի վայրից անմիջապես կառուցվել է ժամանակավոր կառույց, որը ծառայել է որպես կամրջի հավաքման վայր, նախքան այն իր վերջնական վայր տեղափոխելը։

Խողովակային կամուրջը արտադրվել է Իսպանիայում և առաքվել Կալգարի։ Կամրջի մասերը միացվել են 2010 թվականի աշնանը, և կամուրջը Բոու գետի վրա տեղադրվել է 2011 թվականին[5][6]։

Ընթացիկ զոդման ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ մի քանի զոդումներ չեն համապատասխանում որակի չափանիշներին։ Արդյունքում, քաղաքապետարանը վարձել է անկախ փորձաքննություն իրականացնող ընկերություն, Իսպանիայում ավարտված զոդումներն ավելի մանրակրկիտ ստուգելու համար[7]։ Հավելյալ ստուգումները, պողպատե աշխատանքի գեղագիտական ազդանշանները, զոդման վերանորոգման և վնասված բետոնե սալերի հետ կապված բոլոր հարցերը հանգեցրին կամրջի բացման ուշացմանը[8][9][10]։

Նախատեսվում էր կամուրջը բացել 2010 թվականի աշնանը, սակայն հանրության համար այն բացվեց 2012 թվականի մարտի 24-ին[11]։

Կանադայի 150-րդ տարեդարձը նշելու համար 2017 թվականի հունիսի 26-ին Կալգարիի Խաղաղության կամրջի վրա մեկ օրով տեղադրվեց RedBall ծրագիրը։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայնի համար հետևել են խիստ պահանջներին. ջրի մեջ ոչ մի ծովապատնեշ (էկոլոգիական հետքի նվազեցման նպատակով) և սահմանափակված բարձրություն։

Կամուրջը նաև մշակված է՝

  • Դիմակայելու Կալգարիի 100 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղին
  • Առնվազն 75 տարվա կյանք
  • Ազատ մուտք բոլոր տիպի շարժունակ մարդկանց համար
  • Ապահովել հարմարավետություն և անվտանգություն լուսավորության միջոցով[12]

Կամուրջը Կալատրավայի նախորդ նմուշներից է, որոնք սովորաբար ասիմետրիկ ձևեր են՝ բարձր խարիսխներով[13]։ Այլ ոչ-տիպիկ տարր է գույնը. Կալատրավայի նախագծերի մեծ մասը սպիտակ են, «Խաղաղության կամուրջը» հատկանշվում է կարմիր և սպիտակ, ինչպես Կանադայի դրոշի և Կալգարի դրոշի դեպքում։

Հատկություններ
  • Պարուրաձև պողպատե կառույց ապակե տանիքով (850 մետր-տոննա պողպատ)
  • 6.3 մետր լայնություն՝ շրջանում այլ հետիոտնային կամուրջների կրկնակի լայնություն
  • Առանձնացված հեծանվային և հետիոտնային երթևեկություն
  • Գիշերային լուսավորություն
Օգտագործված նյութեր
  • պողպատե կամարներ
  • Երկաթբետոնե կամարակալ և տախտակամած
Չափեր
  • Սյունամեջերի երկարություն՝ խողովակաշար 126 մետր
  • Ընդհանուր երկարություն՝ 130.6 մետր
  • Ընդհանուր լայնություն՝ 8 մետր
  • Ընդհանուր բարձրություն՝ 5.85 մետր
  • Ներքին լայնություն՝ 6.2 մետր հետիոտների համար 2.5 մետր հեծանվորդների համար[14]

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվար ամսվա դրությամբ մոտավոր ծախսերը եղել են՝

  • Շինարարություն՝ 17995 միլիոն դոլար
  • Ճարտարապետական և կառուցվածքային նախագծում, մասնագիտացված ինժեներական և որակի ապահովում՝ 3.9 միլիոն դոլար
  • Ծրագրի կառավարում և կանխարգելում՝ 2.6 միլիոն դոլար[15]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  2. http://www.azuremagazine.com/article/2012-in-review-top-10-projects/
  3. http://www.designboom.com/architecture/designboom-2012-top-ten-public-spaces/
  4. LPT2008-49
  5. CBC News (2010 թ․ հոկտեմբերի 6). «Peace Bridge pieces come together». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. The City of Calgary. «Peace Bridge project page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  7. The City of Calgary (2011 թ․ ապրիլի 1). «Pedestrian bridge delayed news release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  8. Calgary Herald (2012 թ․ փետրվարի 21). «Cost overruns forecast for Peace Bridge project, estimates reveal» (PDF).(չաշխատող հղում)
  9. CBC News (2011 թ․ ապրիլի 1). «Peace Bridge plagued by further delays».
  10. CBC News (2012 թ․ փետրվարի 1). «Calgary Peace Bridge delayed, again».
  11. CBC. «Peace Bridge party kicks off grand opening». Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  12. http://calgary.ca/Transportation/TI/Documents/peace-bridge/peace-bridge-brochure.pdf(չաշխատող հղում)
  13. World Architecture News (2009 թ․ օգոստոսի 9). «A stretch for Calatrava». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  15. http://calgary.ca/Transportation/TI/Documents/Pedestrian-bridges/Peace-Bridge-FAQs-February2012.pdf(չաշխատող հղում)