Էկոլոգիական հետք
Էկոլոգիական հետք — մարդկային պահանջարկի չափորոշիչ, երկրի էկոհամակարգերի վրա: Մարդկային պահանջարկը համեմատվում է մոլորակի էկոլոգիական համակարգերի վերականգնվելու ընդունակության հետ: Այն ներկայացնում է կենսականորեն արդյունավետ հողի և ջրային տարածքի այն քանակը, որոնք պետք է վերականգնեն բնակչության կողմից սպառվող ռեսուրսները և կլանեն ու վնասազերծեն համապատասխանաբար առաջացող թափոնները: Օգտագործելով գնահատման այս ձևը, հնարավոր է գնահատել, թե ինչքան կպահանջվի երկիր մոլորակից աջակցել մարդկությանը, եթե յուրաքանչյուրն ապրի իր համար նախատեսված ժամանակահատվածը: Մինչ 2006թ. ամբողջ մարդկության էկոլոգիական հետքը գնահատված է երկիր մոլորակի 1.4 մասով այլ կերպ ասած, մարդկությունը օգտագործում է էկոլոգիական ծառայությունները 1.4 անգամ ավելի արագ, քան կարող է երկիրը վերականգնել դրանք : Ամեն տարի այս թիվը վերահաշվարկվում է 3 տարի ուշացումով` շնորհիվ այն ժամանակահատվածի, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ին հավաքել և հրապարակել բոլոր ընդգծված վիճակագրական տվյալները: Ինչ էկոլոգիական հետք հասկացությունը լայնորեն մտել է գործածության մեջ, չափման մեթոդները անընդհատ փոխվում են: Այնուամենայնիվ, հաշվարկման ստանդարտները փոփոխվում են, որպեսզի արդյունքները լինեն հաստատուն և համեմատելի:
Բովանդակություն |
[խմբագրել] Վերլուծություն
[խմբագրել] Ընդհանուր
Առաջին գիտական հրապարակումը էկոլոգիական հետքի մասին արել է Վիլիամ Ռիսը 1992թ.: Էկոլոգիական հետք գաղափարը և հաշվարկման մեթոդաբանությունը մշակվել է որպես Մաթիս Վակերնագելի դոկտորական ատենախոսություն, հիմքում ունենալով ` Ռիսի գաղափարը, Բրիտանա-Կոլումբիական համալսարանում, Վանկուվերում, Կանադա 1990-1994թ.: Իրականում Վակերնագելը և Ռիսը հասկացությունը անվանել են առանձնահատուկ ընդունակություններ պարունակող: Գաղափարը դարձնելու համար ավելի հասանելի Ռիսը մտածեց էկոլոգիական հետք հասկացությունը` ոգևորվելով համակարգչային տեխնոլոգիայից, ով իր համակարգիչներն անվանեց. Փոքր հետք սեղանի վրա: 1996թ.-ի սկզբին Վակերնագելը և Ռիսը հրատարակեցին իրենց գիրքը, որը անվանվեց Մեր էկոլոգիական հետքը: Երկրի վրա մարդկային ներգործությունը նվազեցնող: Էկոլոգիական հետքի վերլուծությունը բնությունից մարդկության պահանջմունքները համեմատում է ռեսուրսների վերականգնման և ծառայություններով ապահովման էկոլոգիական ընդունակության հետ: Դա արվում է` գնահատելով օգտագործման համար արդյունավետ հողերը և ծովային շրջանները, որոնք իրենցից ներկայացնում են բնակչության կողմից սպառվող ռեսուրսները և կլանում են համապատասխան թափոնները, օգտագործելով էկոլոգիական մաքուր տեխնոլոգիաներ: Դիտման վերջում հետքի արժեքները դասակարգվում են պարենամթերքի, բնակարանային ապրանքների և ծառայությունների համար, որպես երկրի կարիքների ամբողջական հետքի անդամ, որն անհրաժեշտ է բնակչության սպառողական մակարդակի համար: Այս մոտեցումը կարող է նաև վերաբերվել այնպիսի գործունեության, ինչպիսին արտադրանքի վերամշակումն է կամ ավտոմեքենայի վարումը: Այս ռեսուրսի գնահատումը նման է կյանքի ցիկլի վերլուծությանը, որտեղ էներգիայի, կենսազանգվածի(մթերք, օպտիկական թել), շինարարական նյութի, ջրի և այլ ռեուրսների սպառումը փոխարկվում են երկրի չափման միավորի մեջ, որը կոչվում է 'Գլոբալ հեկտար ' (գհա): Մեկ շնչի համար էկոլոգիական հետքը միջոց է համեմատելու համար սպառումը և մարդու կենսակերպը, նաև ստուգում է, թե ինչքան կարող է բնությունը ապահովել մարդկության պահանջմունքները: Այս գործիքը կարող է հաղորդել քաղաքակրթությանը` հետազոտելով, թե բնակչությունը ինչ քանակությամբ է սպառում, թե ինչն է հասանելի իր տարածքի շրջաններում, կամ թե ինչ մակարդակով ազգային կենսակերպը կարող է օգտագործվել ամբողջ աշխարհում: Այն կարող է օգտագործվել նաև ուսուցանելու մարդկանց սպառելու ընդունակության և գերսպառման մասին` մարդկանց պահվածքը փոխելու նպատակով: էկոլոգիական հետքը կարող է օգտագործվել քննարկելու համար այն, որ ընթացիկ կենսակերպերից շատերը անկայուն են: Այդպիսի գլոբալ համեմատությունը պարզ ցույց է տալիս, որ 21-րդ դարում բնական ռեսուրսները անհամաչափորեն են օգտագործվում: 2006 թ.-ին ամբողջ երկրի միջին կենսաբանական տարածքը յուրաքանչյուր մարդու համար մոտավորապես 1.8 գհա էր: Մեծ Բրիտանիայում մեկ շնչի հետքը`9.0 գհա, Շվեյցարիայում` 5.6 գհա, մինչ Չինաստանում կազմում էր 1.8 գհա յուրաքանչյուրին: Համաշխարհային բնապահպանական հիմնադրամը (WWF) պնդեց, որ բնակչության հետքը գերազանցել է երկրի էկոլոգիական ընդունակությանը (առկա բնական ռեսուրսների առաջարկը), 20%-ով: Իրականում Վակերնագելը և Ռիսը գնահատել էին, որ հնարավոր կենսաբանական հնարավորությունները 6 բիլլիոն մարդու համար այդ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում մոտավորապես 1.3 հա էր, որը հրապարակվել էր 2006թվ-ին, որովհետև սկզբնական ուսումնասիրությունները չօգտագործեցին գլոբալ հեկտարը, ոչ էլ ընդգրկեցին կենսաարտադրողունակ ծովային տարածքները: Էկոլոգիական հետքը ներկայումս լայնորեն օգտագործվում է, որպես շրջակա միջավայրի կայունության ինդիկատոր: Այն կարող է օգտագործվել չափելու և կառավարելու տնտեսության կողմից օգտագործվող ռեսուրսները: Այն կարող է օգտագործվել անհատների ապրելակերպի` կայունության ապահովման համար, ապրանքների և ծառայությունների, կազմակերպությունների, արդյունաբերական ոլորտների, հարևանությունների, քաղաքների, տարածաշրջանների և ազգերի կայունության ուսումնասիրման համար: Սկսած 2006 թվ-ից էկոլոգիական հետքի առաջին ստանդարտներում առկա են և հաղորդակցման և հաշվարկման ընթացակարգեր: Դրանք առկա են www.footprintstandarts.org–ում և զարգացվում են գլոբալ հետքի ցանցի և մասնակից ընկերությունների միջոցով:
[խմբագրել] Մեթոդաբանություն
Ազգային մակարդակով էկոլոգիական հետքի մեթոդը ներկայացված է «Ապրող երկիր»- հաշվետվությունում կամ ավելի մանրամասն հետքի գլոբալ կայքում: Հետքի գլոբալ կայքի հաշվառման ազգային կոմիտեն հրապարակել է նաև հետազոտության արդյունքները, թե ինչպես պետք է բարելավել մեթոդը: Տարբերություններ կան այն մեթոդոլոգիաների մեջ, որոնք օգտագործում են տարբեր էկոլոգիական հետքի ուսւոմնասիրողներ: Օրինակները վերաբերում են նրան, թե ինչպես պետք է հաշվարկվեն ծովի մակերևույթը, հանածո վառելիքները, թե ինչպես պետք է հաշվարկել ատոմային էներգիան(շատ ուսւմնասիրությունների արդյունքում այն համարվում է, որ ունի նույն էկոլոգիական հետքը, ինչ որ ունի հանածո վառելիքը), թե ինչ տվյալների աղբյուրներ են օգտագործվում , երբ միջին ընդհանուր և տեղային ցուցանիշները պետք է օգտագործվեն` հաշվի առնելով որոշակի տարածք, ինչպես պետք է ներառվի էկոլոգիական բազմազանության տարածքը և ինչպես պետք է հաշվարկվեն արտահանումներն ու ներմուծումները: Այնուամենայնիվ նոր հետքի ստանդարտներով մեթոդները կհամընկնեն: 2003թիվ. Ջեյսոն Վենետուլիս- փիլիսոփայության դոկտոր, Կարլ Մարքս, Քրիստոֆեր Գուդոետ, Դաիլա Չազեն և Ջոն Թալբետ: Սա հետք 2.0-ի զարգացման վերանայման հետազոտողների խումբն է: Հետք 2.0 առաջարկում է տեսական և մեթոդաբանական բարելավման մի շարք տիպեր հետքի ստանդարտական մոտեցմանը: Առաջնային առաջմղումները պետք է կենսահնարավորությունների գնահատման մեջ ներառեն երկրի ամբողջ մակերեսը, ապահովեն տեղ այլ տեսակների `ոչ մարդու համար, պետք է փոխեն գյուղատնտեսական հողերի երկտարրության գործոնը, որպեսզի արդյունքում կազմվի առաջնային արտադրողականություն, և պետք է փոխել հետքի ածխածնային տարրը` հիմնվելով ընդհանուր ածխածնի մոդելի վրա: Առաջմղումները գնահատվեցին, դիտարկվեցին և հրապարակվեցին մի քանի գրքերում և ընդունվեցին ուսուցիչների, հետազոտողների կողմից և անվտանգության կազմակրպությունները անհանգստացած էին մարդկային հետքի էկոլոգիական նշանակությունից:
[խմբագրել] Ուսումնասիրությունները Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում էկոլոգիական հետքը 1 շնչի հաշվով կազմում է 5,45 գհա, իսկ տարածաշրջաններում այն ձգվում է 4,80 գհա-ից(Վելս), մինչև 5,56 գհա` (Արևելյան Անգլիա): Երկու ժամանակակից ուսումնասիրությունները հետազոտել են համեմատաբար քիչ ազդեցություն ունեցող փոքր ընդհանրությունները: ԲեդԶԵԴ-ը (The Bedingtion zero energy development) հարավային Լոնդոնում ձևավորված 96 տների միություն է: Որտեղ եկամուտները խառնված են և այն ձևավորվել է Բիլ Դանսթերի նախագծի հիման վրա և պնդման կենսառեգիոնալ կայունության Պիբօդի Թրաստ(Peabody Trust) հասարակական կազմակերպության համար: Չնայած լինելով հայտնի համեմատաբար հիմանական տան գնորդների համար BedZED-ը հայտնաբերեց , որ ունի 3,20 գհա հետք շնորհիվ վերականգնվող էներգիայի արտադրության, էներգոարդյունավետ ճարտարապետության և շնորհիվ լայն կանաչ ապրելակերպի ծրագրերի, որոնք ներառված են Լոնդոնի առաջին ավտոբաժանման ակումբում: Զեկույցը չէր հաշվի առել 15000 այցելուների հետքը, ովքեր այցելում էին ԲեդԶԵԴ մինչ 2002 թվականը իր վերջնական ավարտը: Ֆինդհօրն Էկոլոգիական գյուղակը-Findhorn Ecovillage համարվում է նպատակաուղղված գյուղական բնակչություն Մորեյում, որը գտնվում է Շոտլանդիայում, որի ամբողջական հետքը կազմում է 2,56 գհա, որը ներառում է մեծ հյուրերի քանակը և այցելուներին, ովքեր ճանապարհորդում են իրականացնելու համար բնակչության համար նախատեսված դասընթաց և բնակվում են Քլունի Հիլլ-Cluny Hill քոլեջի շրջակայքում: Այնուամենայնիվ բացառապես բնակաիչները ունեն 2,71 գհա հետք, մոտավորապես Մեծ Բրիտանիայի բնակչության կեսը: Եվ ամենացածր էկոլոգիական հետք ունի Կեվերալ Ֆարմը-Keveral Farm, որը շատ հեռու է արդյունաբերական աշխարհից, որը գտնվում է Կոնրվելում և համարվում է օրգանական ֆերմային հասարակություն, որը ունի 2,4 գհա հետք, չնայած բնակչության հետքերի կայուն տարբերությանը: Քննարկում Վաղ քննադատությունները հրապարակվել են 1999թվ-ին Վան դեն Բերգի և Վերբրուգենի կողմից: Մեկ այլ քննադատություն հրապարակվել է 2008 թվ-ին: Ավելի ամբողջական զեկույց տրվեց «Ընդհանուր դիրեկտորոտ շրջակա միջավայրի համար» (եվրոպական հանձնաժողովի), կողմից և հրապարակվեց 2008թվ-ի հունիսին` ապահովելով նորանկախ գնահատման մեթոդներ: Մի շարք երկրներ համագործակցում են հետազոտություններում, որպեսզի ստուգեն մեթոդների ճշտությունը: Այստեղ ընդգրկված են Շվեցարիան, Գերմանին, Միացյալ Արաբական Էմիրությունները և Բելգիան: Գրազին 2007թվ. ներկայացրել է համակարգային էկոլոգիական հետքի մեթոդական համեմատություն ընդգրկուն բարեկեցության վերլուծության հետ, որն ընդգրկում է շրջակա միջավայրի էքստերնալները, ագլոմերացիոն էֆեկտները և առևտրի զարգացումը: Նրանք գտնում են, որ այդ 2 մեթոդները կարող են ուղղորդել դեպի պարզորոշության և անգամ հակառակը` աստիճանակարգելով տնտեսական ակտիվության տարբեր օրինակներ: Այնուամենայնիվ սա չի կարող զարմացնել, քանի որ այս 2 մեթոդները հասցեագրված են տարբեր հետազոտական հարցերին: Հաշվարկելով էկոլոգիական հետքը մեծ խորություն ունեցող տարածքների վրա, ինչպիսիք են մեծ և փոքր քաղաքները` Նյու Յորք և Սինգապուր, որոնք ունեն համեմատաբար մեծ խտությամբ բնակչություն կարող են առաջնորդել, որ այս բնակչություններին ընկալեն որպես «մակաբույծ»: Սա այն պատճառով, որ այս հասարակությունները ունեն քիչ ներքին կենսահնարավորություն և փոխարենը պետք է հավատան մեծ քաղաքներից հեռու գտնվեղ տարածքներին-hinterlands: Քննադատները վիճում են, որ սա կասկածներ հաղորդող նկարագրություն է, քանի որ գյուղական ֆերմերները, որոնք ունեն հզոր տեխնոլոգիաներ զարգացած երկրներում կարող են ավելի շատ սպառել քան քաղաքաբնակները, շնորհիվ տեղափոխման պահանջների և ի հաշիվ արտադրության աճի բացակայության: Բացի այդ այդպիսի բարոյական եզրակացությունները մեկուսացման համար ապացույցներ են թվում: Որոշները այս քայլը, որպես մեկ աստիճան վերև են վերցնում, համոզված լինելով, որ հետքը հերքում է առևտրի բերած օգուտները: Այդ իսկ պատճառով, քննադատները վիճում են , որ հետքը կարող է կիրառվել միայն գլոբալ մակարդակներով: Մեթոդը կարծես պարգևատրում է, բնական էկոլոգիական համակարգերին` փոփոխելով ավելի մեծ արտադրողունակությամբ գյուղատնտեսական մոնոկուլտուրանների հետ` դրանք վերագրելով այդ շրջանի ավելի մեծ կենսահնարավորություններին: Օրինակ հին ատառատարածքերը կամ արևադարձային անտառները` փոփոխելով մոնոկուլտուր անտառների կամ բուսածածկ տարածքների հետ, այն կարող է բարելավել էկոլոգիական հետքը: Նմանապես, եթե օրգանական գյուղատնտեսական անառները ավելի ցածր արտադրողունակ են քան վերը նշված սովորական մեթոդները, ապա սա կարող է հանգեցնել նախկին տուգանքների կիրառման` մեծ էկոլոգիական հետքով: Իհարկե դա իրականության մեջ ներխուժելու ընդուակություն է, այն ժամանակ, երբ իրականում մտքից բխող զույգերը օգտագործում են հետքը որպես միակ հաստատող հանգամանք: Եթե էկոլոգիական հետքի օգտագործումը համարվում է ինդիկատորի լրացում, ինչպես դրանցից մեկը կենսաբազմազանության համար, ապա խնդիրը կարող է լուծվել: Իրականում Բնության համաշխարհային հիմնադրամի «Ապրող երկիր» զեկույցը լրացնում է երկտարվա հետքի հաշվառումը և կենսաբազմազանության ապրող երկիր ինդեքսը: Մենֆրեդ Լենզենը և Շաունա Մուրրայը կազմել են էկոլոգիական հետքի ձևափոխված տարբերակը, որը հաշվարկների մեջ ներառում է կենսաբազմազանությունը, Ավստրալիայում օգտագործման համար: Չնայած էկոլոգիական հետքի մոդելը հին է 2008թվ-ի համեմատ, բայց ուսումնասիրում էր ատոմային էներգիան նույն ձևի մեջ, ինչպես ածխի հզորությունը, այս 2 իրական ազդեցությունները ամբողջովին տարբեր են: Կյանքի ցիկլի վերլուծությունները կատարվել են շվեդական Ֆօրսմարք երկրի ատոմային էներգիայի-Forsmark Nuclear Power Plant շուրջ, եզրակացնելով, որ ածխածնի երկօքսիդի արտանետումները` 3.10գ/Կվտժ և 5.05գ/Կվտժ 2002 թվ-ին կատարվել են Թորնես ատոմային էներգակայանի կողմից: Սա համեմատվում է հիդրոէլեկտո կայանի հզորության` 11գ/Կվտժ, 950գ/Կվտժ առկա ածխածնի, 900գ/Կվտժ նավթի և 600գ/Կվտժ բնական գազի հետ` 1999թվ. ԱՄՆ-ում:
Շվեդական Վատտենֆալլ կազմակերպությունը արել է հետազոտություններ կապված ատոմային, ջրածնային, ածխի, գազի, արևային արկղերի, տորֆի և քամու արտանետման ամբողջ ցիկլի վերաբերյալ, որոնց օգտակարությունը օգտագործվում է արտադրելու համար էլեկտրաէներգիա: Հետազոտության զուտ արդյունքը հետևյալն էր, որ ատոմային էներգիան արտադրում է 33 գ ածխածնի դիօքսիդ յուրաքանչյուր արտադրված Կվ-ժամի համար: Սա համեմատվում է բնական գազի 400 և ածխածնի 700 միավորի հետ: Հետազոտությունները նաև հաշվարկել են, որ ատոմային էներգիան արտադրում է ամենաքիչ քանակությամբ ածխածնի օքսիդ, քան մնացած աղբյուրները, որոնք էներգիայի ստացման աղբյուր են հանդիսանում: Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, օրինակ, որ ատոմային էներգիայից բաց թողնված արտանետումների խնդիրները անգամ չեն կարող մոտենալ հանածո վառելիքի խնդիրներին: 2004թվ-ին ԲԲՍ-ի կազմած հոդվածով Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ասում է, որ աշխարհում շուրջ 3 մլն մարդ մարդ մահանում է օդի աղտոտումից, որի պատճառն են տրանսպորտային միջոցները և արտադրության արտանետումները: Եվ շուրջ 1.6 մլն մարդ մահանում է փակ տարածության մեջ օգտագործելով չոր վառելիք: Միայն ԱՄՆ-ում հանածո վառելիքի արտանետումը ամեն տարի սպանում է 20.000 մարդու: Ածխածնի էներգիա արտադրող ձեռնարկությոնները 100 անգամ ավելի շատ են ճառագայթում, քան նույն հզորությամբ ատոմային էներգիա արտադրողները: Գնահատվել է, որ 1982 թվ-ի ընթացքում ԱՄՆ-ում ածխածնի ռադիոակտիվ արտանետումները մթնոլորտ 155 անգամ գերազանցել են Կղզու Երեք Մղոն պատահարը: Ի հավելում հանածո վառելիքի արտանետումները հանգեցնում են գլոբալ տաքացման, որը խթանում է մահացության բաձրացումը փոթորիկներից, ջրհեղեղներից և այլ եղանակային պամաննեից: Համաշխարհային ատոմային ասոցեացիան ներկայացնում է կապված էներգիային տարբեր ձևերի օգտագործման հետ մահացության դեպքեր: Ըստ իրենց արդյունքների էներգիայի արտադրման հետևանքով մահացության պատճառ են(ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում) 1970-1992 թթ. 885 մարդ հիդրոէներգիայի, 342` ածխածնի, 85` բնական գազի և 8 ատոմային էներգիայի արտադրությունները: Այս աղյուսակում տվյալները հիմնված են 2007 թ-ի գլոբալ հետքի ցանցի վրա և հրապարակվել են 2010 թվ-ին: Այս տեղեկությունները հաշվարկված են 1 շնչի հաշվով: Աշխարհի միջին էկոլոգիական հետքը 2007 թվ-ին 1 շնչի հաշվով կազմում էր 2.7 գհա(18.0 բիլլիոն): Աշխարհի միջին կենսահնարավորութունը 1 շնչի հաշվով 1.8 գհա է(12 բիլլիոն):Հետևաբար ըստ վերը նշվածի սա հանգեցնում է էկոլոգիական դիֆիցիտի` պակասուրդ` 1 շնչի հաշվով 0.9 գհա(6 բիլլիոն): Եթե երկիրը չունի բավարար էկլոգիական ռեսուրսներ իր սեփական տարածքում, ապա այստեղ տեղական էկոլոգիական դեֆիցիտ է, այսինքն երկիրը էկոլոգիական պարտքատեր է համարվում: Այլապես, եթե այն ունի էկոլոգիական մնացորդ, ապա այն համարվում է վարկատու երկիր: Այս աղյուսակը պարունակում է մի շարք երկրների ցուցանիշները:
| Երկրիը | Բնակչությունը Մլն-ներով | Էկոլոգիական հետքը գհա/1 շնչին | Կենսահնարավորությունըգհա/1շնչի հաշվով | Էկոհամակարգի ինքնավերականգնումը Գհա/1 շնչի հաշվով | |
|---|---|---|---|---|---|
| 49.17 | 2.32 | 1.14 | -1.18Վ | ||
| 72.44 | 2.68 | 0.81 | -1.87 | ||
| 141.94 | 4.41 | 5.75 | 1.34 | ||
| 127.40 | 4.73 | 0.60 | -4.13 | ||
| 61.13 | 4.89 | 1.34 | -3.55 | ||
| 61.71 | 5.01 | 3.00 | -2.01 | ||
| 59.31 | 4.99 | 1.14 | -3.85 | ||
| 7.51 | 5.02 | 1.24 | -3.78 | ||
| 82.34 | 5.08 | 1.92 | -3.16 | ||
| 20.85 | 6.84 | 14.71 | 7.87 | ||
| 32.95 | 7.01 | 14.92 | 7.91 | ||
| 308.67 | 8.00 | 3.87 | -4.13 | ||
| 1336.55 | 2.21 | 0.98 | -1.23 | ||
| 4.36 | 1.82 | 1.21 | -0.61 | ||
| 3.07 | 1.75 | 0.71 | -1.04 |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Global Footprint Network Ecological Footprint : Overview
- World Overshoot Day Day on which humanity starts consuming more than nature can regenerate in that year.
- Footprintcalculator.org: an interactive, flash-animated, Footprint calculator for individuals (now applicable to 15 countries world-wide)
- WWF "Living Planet Report", a biannual calculation of national and global footprints
- Answers to common Footprint questions
- GTZ's conservation and development series "Sustainability Has Many Faces" A Big Foot on a Small Planet? Accounting with the Ecological Footprint – Succeeding in a world with growing resource constraints. Plenty of additional materials are available via http://www.conservation-development.net/Projekte/Nachhaltigkeit/DVD_10_Footprint/files/Links/index-e.html
- Ecological Fooprint Earth Encyclopedia – http://www.eoearth.org/]
- Big Picture TV Free video clip of Mathis Wackernagel, co-creator of ecological footprint analysis
- Life Cycle Assessment, introduction
- Independent directory of service providers, databases, tools for LCA/Carbon footprint and related
- Best Foot Forward Ecological Footprint experts
- Ecological Footprint 2.0
- Ecological Footprint Cartogram
- UK charity specifically dedicated to sustainable development linked to ecological footprinting
- 2010 Biodiversity Indicators Partnership
- US Environmental Footprint Factsheet
- Interview with Bill Rees