Խաթունարխի տեղական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաթունարխի տեղական, գլուխ սոխ սորտի տեղական պոպուլյացիա։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա բույս է, որի ծաղկաբույլը գնդաձև է, ծաղիկները՝ երկսեռ։ Սոխարմատը կլոր-տափակավուն և կլոր է։ Արտաքին չոր թեփուկները մանուշակակարմրավուն են, հաճախ՝ վարդագույն երանգով։ Թեփուկները խիտ են, կաշեկերպ, փայլուն, սպիտակ, երկագույն էպդերմիսով։ Սոխուկը միջին խտության է, քաղցր կամ կիսակծու, 80-200 գ զանգվածով, սլաքների թիվը 1 բույսի վրա 3-5 հատ է։ Տերևները մուգ կանաչավուն են, խիտ մոմաշերտով։ Ուշահաս սորտ է։ Բերքատվությունը 200-250 ց/հա է, սերմի բերքատվությունը՝ 3-4 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։